Փաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300.000 ադրբեջանցի          Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, ՍԱՏՄ-ն հերքում է       Տեսանյութ. Սա ընտրություն է Վարչաբենդի և Կոմիտասի, ազատության և ստրկության, եկեղեցի սարքողի և քանդողի միջև    

29 հոկ 2020 23:51

Շուշին թշնամու ճիրաններից փրկելու նպատակով շատերն արդեն Արցախ են շտապում՝ մեծ ու փոքր ջոկատներով

Շուշին թշնամու ճիրաններից փրկելու նպատակով շատերն արդեն Արցախ են շտապում՝ մեծ ու փոքր ջոկատներովԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Շուշիից հնչեցրած կոչի արձագանքներին։ «Արցախի Հանրապետության նախագահի՝ այսօր Շուշի քաղաքից հնչեցրած կոչը մեծ արձագանք է գտել։
 
Անընդհատ զանգեր են ստացվում ՀՀ տարբեր մարզերում և մայրաքաղաք Երևանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներից։ Հայոց բերդաքաղաքին սպառնացող վտանգը ոչ միայն իրապես մտահոգել է նրանց, այլև այն թշնամու ճիրաններից փրկելու նպատակով շատերն արդեն Արցախ են շտապում՝ մեծ ու փոքր ջոկատներով։
 
Մեզանից յուրաքանչյուրի անձնական ներդրումն է միայն, որ կարող է փրկել Շուշին ու ռազմագործողություններին հաղորդել բաղձալի ԲԵԿՈւՄԸ։ Սպասում ենք…»,- գրել է Վահրամ Պողոսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր