Իսրայելցի հնագետները հայտնաբերել են Աստվածաշնչում նկարագրված երկրաշարժի հետքերը          Հունաստանում կրակը շրջապատել է վանքն ու տասնյակ գյուղեր.վանականները հրաժարվել են լքել վանքը       Գիտնականներն ամբողջ աշխարհում ջրհեղեղների թվի կտրուկ աճ են կանխատեսել    

02 նոյ 2020 11:34

Էրդողանին ձեռք չի տա Բայդենի՝ նախագահ ընտրվելը,դիրքերը կզիջի իր ագրեսիվ քաղաքականության մեջ

ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի նախագահ ընտրվելու դեպքում Թուրքիան կարող է զգալի փոփոխություններ ակնկալել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, հայտարարել է ամերիկյան Միջազգային հարաբերությունների խորհրդի՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ավագ գիտաշխատող Սթիվեն Քուքը:

Ahval-ին տված հարցազրույցում Քուքը նշել է, որ ընտրվելու դեպքում Բայդենը շեշտը դնելու է օրենքի գերակայության վրա, ինչը Թուրքիայի համար զգալի բացասական հետևանքներ կարող է ունենալ։

«Բայդենը կոշտ դիրքորոշում կորդեգրի ԱՄՆ-ի դաշնակիցների նկատմամբ։ Եվ եթե հաշվի առնենք Միացյալ Նահանգների հետ Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված խնդիրների երկար ցուցակը, ապա Թուրքիան հնարավորություն ունի այդ երկրներից մեկը դառնալ»,- ասել է նա։

Քուքի խոսքով՝ առաջին բանը, որ պետք է անի Բայդենի նոր վարչակազմը, Թուրքիայի նկատմամբ քաղաքականության համապարփակ վերանայումն է՝ հավելով, որ թուրքերը պետք է որոշ զիջումների գնան և քայլեր ձեռնարկեն՝ Բայդենի վարչակազմի հետ ընդհանուր եզրեր գտնելու համար։

«Թրամփի վերընտրվեու դեպքում ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում փոփոխություններ տեղի չեն ունենա, ինչը Էրդողանին համարձակություն կտա իր ագրեսիվ քաղաքականության մեջ»,- հայտնել է նա։

Նշենք, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրվում է Halkbank-ի՝ Թուրքիայի պետական բանկի դեմ հետաքննությունը չեղարկելու փորձի մեջ, որը կապված է կոռուպցիոն գործընթացների հետ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր