Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1328 նոր դեպք. մահացել է 29 մարդ

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 413515 վերջին մեկ օրում` 2991 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 35381 պացիենտ. մեկ օրում ավելացել է 166 -ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 57599 անձ` վերջին մեկ օրում 1133 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 1413 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 383 է: