Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

05 նոյ 2020 19:36

Կամավորներ են հարկավոր. Զինծառայողների հիմնադրամը սկսում է հատուցումների գործընթացը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սկսելու է զոհված ու հաշմանդամ դարձած հերոսներին ու նրանց ընտանիքներին հատուցումներ կատարելու գործընթացը: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նախագահ Վարուժան Ավետիքյանը։
«Շահառու ընտանիքներին թղթաբանության հարցում աջակցելու նպատակով ներգրավվել են նաև Երևանի թաղապետարանները, հանրապետության մարզպետարանները, ինչպես նաև Հանրային պաշտպանի գրասենյակը: Նշված մարմիններին, ինչպես նաև ՊՆ-ի սոցապ վարչությանն աջակցելու համար հարկավոր են կամավորներ»,–ասված է հայտարարության մեջ:

Տեղեկացվում է, որ կարևոր է, որ կամավորները լինեն իրավաբաններ կամ ունենան իրավական փաստաթղթերի հետ աշխատելու փորձ:

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքն ընդունվել էր ապրիլյան քառօրյա պատերազմից հետո`2016թ–ի դեկտեմբերի 14-ին, ուժի մեջ մտել 2017թ–ի հունվարի 1-ից։ՀՀ աշխատող քաղաքացիներից յուրաքանչյուրն, այս օրենքով, պարտավորվում է իր ամսական աշխատավարձից ամեն ամիս 1000-ական դրամ վճարել զինծառայողների աջակցության հիմնադրամին։
Վերջերս ընդունված որոշման համաձայն` Արցախյան վերջին պատերազմում զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին կտրամադրվի 52-82 մլն դրամ։

Հատուցումը տրամադրվում է 2 եղանակով. առաջինը միանվագ վճարն է 10 մլն դրամի չափով, եթե զոհված է, անհայտ կորած է, կամ առաջին կարգի հաշմանդամ է և 5 մլն դրամ, եթե երկրորդ կարգի հաշմանդամ է։ Այնուհետև յուրաքանչյուր ամիս ընտանիքի համար բացված հաշվեհամարին փոխանցվում է 100-300 հազար դրամ։ Իսկ եթե զինծառայողն ունի 3 և ավելի երեխա, ապա լրացուցիչ 100 հազար դրամ վճարում ենք կատարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր