ԱՄՆ խոշոր հեռուստաընկերություններն ընդհատել են Դոնալդ Թրամփի ելույթի հեռարձակումը՝ կեղծ հայտարարություններ անելու համար

Տեղեկացվում է, որ Թրամփն ուղիղ եթեր է դուրս եկել երեկոյան նորությունների ընթացքում, որը մեծ լսարան ունի: Բայց հեռուստաընկերությունները ելույթի մեկնարկից մի քանի րոպե անց այն ընդհատել են, որպեսզի շտկեն ԱՄՆ ներկայիս նախագահի հայտնած «որոշ կեղծիքներ»: «Մենք պետք է ընդհատեինք այն, քանի որ նախագահը մի շարք կեղծ հայտարարություններ արեց, այդ թվում նաև այն, որ կեղծ քվեարկություն է տեղի ունեցել։ Այս կապակցությամբ ոչ մի ապացույց չկա», – հայտարարել է«NBC Nightly News» – ի հաղորդավար Լեսթեր Հոլթը: