Հակառուսական մարաթոն է կազմակերպվում․ «Հրապարակ»          Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ»       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

06 նոյ 2020 16:00

Ադրբեջանական հերթական կեղծիքը՝ այս անգամ տեսանյութի տեսքով.ներկայացվում է որպես ադրբեջանական բանակի՝ Շուշի ներխուժման ապացույց

Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածում՝ այս անգամ տեսանյութի տեսքով։
Տելեգրամյան մի շարք ալիքներում տարածված տեսանյութում  երևում է մզկիթից կախված ադրբեջանական դրոշը։ Այն ներկայացվում է որպես ադրբեջանական բանակի՝ Շուշի ներխուժման ապացույց։
Համոզվելու համար, որ գործ ունենք հերթական կեղծիքի հետ՝ բավարար է ընդամենը համեմատել դրանում առկա շինությունը Շուշիի Գյովհար Աղայի վերին մզկիթի հետ։
Ինչպես երևում է լուսանկարից՝ Շուշիի մզկիթը բոլորովին այլ ճարտարապետական տեսքն ունի։
Տեսանյութն այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր