Կրակոցներ՝ Երևանում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է, դեպքի վայրում հայտնաբերվել են կասկածելի իրեր          ՀՀ-ում 65 տարեկանը լրանալուց հետո պաշտոնյան կշարունակի աշխատել       Մեքենան մեծ արագությամբ վարող ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել    

09 նոյ 2020 10:23

Կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակվել .Թշնամու թիրախակետում են Ստեփանակերտի բազմաբնակարան շենքերը, բնակելի թաղամասերը

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. 

«Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները, մասնավորապես, կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։

Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։

Թիրախակետում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։

Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա»։ 
***
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է.

«Գիշերը խաղաղ բնակավայրերում Ստեփանակերտից բացի պահպանվել է հարաբերական հանգիստը։

Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ` մայրաքաղաքում չկան։

Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր