Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

10 նոյ 2020 13:23

Հրաժարվում եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից.Ո՞վ է թույլ տվել ժողովրդի անունից խոսել, դավադիր որոշում կայացնել

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը տարածել է հայտարարություն, որում ասված է.  
Հարգելի' հայրենակիցներ,
Արցախը հայոց պետականության կենտրոնն է, հայկականության խորհրդանիշը և մենք պարտավոր էինք պահել հայի արժանապատվությունը։ Այս գիտակցությամբ մենք ապրել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում, հանուն հողի և այդ հողում արժանապատիվ ապրելու իրավունքի զոհել հազարավոր կյանքեր, կրել զրկանքներ։
Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում' ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու հանձնել մեզ։
Ի պատասխան և ի բողոքումն այս հանցավոր գործողությունների' հայտարարում եմ, որ
- հրաժարվում եմ "Արցախի հերոս" բարձրագույն կոչումից,
- դադարեցնում եմ իմ' որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր