Պայմանագրային զինծառայող է մահացել, նախաձեռնվել է քրեական վարույթ          Եթե Իրանը հարձակման ենթարկվի, մենք կհարվածենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին       Նուբարաշենի զորամասի 24-ամյա պայմանագրային զինծառայողը դաժան ծեծի է ենթարկվել և ծայրահեղ ծանր տեղափոխվել է հոսպիտալ    

11 նոյ 2020 15:16

Բազմաթիվ վիրավոր զինվորներ այժմ ապաքինման փուլում են և ձեր արյունատվության կարիքն ունեն. արյունաբանական կենտրոն

Սիրելի հայրենակիցներ, բազմաթիվ վիրավոր զինվորներ այժմ ապաքինման փուլում են և Ձեր արյունատվության կարիքն ունեն: Անհրաժեշտ է գիտակցել, որ անկախ ստեղծված իրավիճակից, անկախ մեր բոլորի տրամադրությունից՝ պետք է շարունակել նույն եռանդով ու պատրաստակամությամբ ներկայանալ արյունատվության. Ձեր արյունը կյանքեր է փրկում: Այս մասին տեղեկացնում է Արյունաբանական կենտրոնը:


«Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերն առանց բացառության:


Խնդրում ենք ներկայանալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից 13:00:


Մոտենալ անձը հաստատող փաստաթղթով»,-նշված է հայտարարությունում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր