Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

11 նոյ 2020 16:15

Հիմա եթե Փաշինյանը մնա իշխանության, վստա՞հ եք, որ վաղը Երեւանը չի տալու. Հրանտ Բագրատյան

Այն, ինչ տեղի է ունեցել, երբեք չի եղել մեր երկրի պատմության մեջ: Այս մասին, յսօր՝ նոյեմբերի 11-ին, Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:


«1992-1994 թվականներին Արցախի 4,4 հազար քառակուսի կիլոմետրին գումարվել է 8,2 քառակուսի կմ եւ Արցախի Հանրապետությունը դարձել է 12,6 հազար քառակուսի կմ: 2 օր առաջ ստորագրվել է թուղթ, որով 12,6 հազարը 10,1 հազարը տրվում է թուրքերին: Մնում է 2,5 հազար: Այս հետքը 2 տարի առաջ երեւում էր, երբ որ հաձակվում էր քաղաքական կուսակցությունների վրա, երբ հարձակվում էր ռազմավարական դաշնակիցների վրա, նախկին զինվորականների վրա»,-ասաց Բագրատյանը:


Նրա խոսքով, այս տարի հոկտեմբերի 8-ին, երբ մարտեր էին գնում Հադրութի կողմը, արդեն մշակվել էր, որ Շուշին պետք է հանձնենք. «Հարավային կորպուսը ամբողջովին ջարդվեց եւ մարդիկ նահանջում էին: Տղաները կանգնած էին, կարող էին գրոհել, հետ բերել, դա չէր թույլատրվում: Արդեն Շուշին գրավելուց նրանք գրավում էին, մերոնք գալիս հետ էին գրավում, որից գրավում էին, հետ էին գրավում ու մեզ ասում էին՝ հետ եկեք: Որովհետեւ հոկտեմբերի 8-ին արդեն Փաշինյանին ասվել էր, որ Ալիեւն ուզում է բոլոր 7 շրջանները, պլուս Շուշին, պլուս ինչ կհասցնի գրավել բուն Ղարաբաղից, մի բան էլ Հայաստանից, Ղազաի շրջանի գյուղերը, նաեւ Գորիսից Կապան գնացող ճանապարհը, որը, ըստ էության, նախկինում կառուցված է եղել Ադրբեջանի տարածքների վրա: Էլ չեմ խոսում Մեղրիի միջանցքի մասին, չնայած ասում են, որ այդտեղ միայն ճանապարհ են տալիս:


Սա անընդունելի բան է, արվում է նրա համար, որպեսզի ունենքն զրոյական պրոբլեմ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եւ հետո իբր թե ինչ ուզենանք անենք: Սորոսական գրանտակեր մասսան այստեղ ծավալվի եւ սկսի դեմոկրատիա կառուցել: Մեզ տանում են նրանո, որ Հայաստանը դատնա թուրքական վիլայեթ, ինչպես օրեցօր դառնում է Վրաստանը:


Շատոերն ասում են՝ Ռուսաստանը չօգնեց, մենք աղաչել ենք, որ սա ստորագրենք, որովհետեւ Ալիեւն ասում էր՝ լրիվ եմ ուզում վերցնել: Հիմա եթե Փաշինյանը մնա իշխանության, ի՞նչ ենք անելու: Վստա՞հ եք, որ վաղը  Երեւանը չի տալու: Ոչ մի դեպքում, նա պիտի հեռանա օր առաջ:


Նա անդրադարձավ նաեւ նրան, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել էր, որ մամուլից է տեղեկացել այդ փաստաթղթի մասին. «Ինչի դու փալա՞ս ես: Ի դեպ, հայաստանցիների, արցախցիների կյանքի պատասխանատուն այդ մարդն է: Այսպիսի ղեկավարներ ո՞նց կարելի է ունենալ: Այսօր մենք պետք է Նիկոլի հարցը լուծենք: Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին հեռանալ: Կոչ եմ անում ոստիկաններին միանալ մեզ: Սա ձեր երեխքեի համար է: Այն տարածքը, որ մեզ թողել են, մենք չենք կարող վերարտադրվել: Ազգը չի կարող մի փողոցի վրա յոլա գնալ: Ես չգիտեմ, թե ինչքան կարող ենք հետ բերել, բայց մի զգալի չափով հետ ենք բերելու, ես վստահ եմ: Չընկրկեք: Դուք մի ստահակի հետ գործ ունեք, որ եկավ, բոլորին ասաց՝ կաշառակեր եք, էս եք, բայց մի քրեական գործ չկարողացավ ապացուցել»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր