Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին․ «Հրապարակ»          Իշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է. «Ժողովուրդ»       Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Հայորդյաց տների սաներին և իր օրհնությունն է փոխանցել նրանց    

15 մայիս 2026 08:15

Իշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է. «Ժողովուրդ»

Իշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմի հետ դռնփակ հանդիպումներում հորդորել է ՔՊ-ականներին անձամբ՝ վարչական շրջան առ վարչական շրջան, մարզ առ մարզ, իրականացնել քարոզարշավ՝ անկախ կարգավիճակից՝ նախարար են, պատգամավոր, թե մարզպետ։ Բոլորը պետք է մտնեն մարդկանց տները, այլ ոչ թե ինչ-որ անծանոթ երիտասարդներ բուկլետներ տարածեն։

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը թիմակիցներից պահանջել է ոչ միայն շրջել փողոցներով և տուն առ տուն շփվել քաղաքացիների հետ, այլ նաև ամեն երեկո զեկուցել, թե իրականում մարդիկ ինչ են մտածում իշխանության և հատկապես ՔՊ-ի մասին։

Ըստ այդմ՝ ՔՊ-ն փորձում է հասկանալ, թե որ հատվածներում ունի թույլ դիրքեր, և սկսել ավելի ակտիվ աշխատել հենց այդ ուղղություններով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր