Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը․ «Ժողովուրդ»          Հոկտեմբերի 5-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Հոկտեմբերի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

14 նոյ 2020 14:15

Պետք է քիչ թե շատ ընդունելի մարդուն կամ մարդկանց խմբին փոխանցվի իշխանությունը

1.Գործող թիմը երկիրը չի ղեկավարում ու նույնիսկ այն չնչին հնարավորությունները, որ ունենք՝ չի օգտագործում: Թիմի միակ միտքը անձնական անվտանգությունը ապահովելն է ու պատասխանատվությունից խուսափելն է:

2.Գործող թիմը այլևս չի կարողանալու կառավարել, իսկ երկիրը մատնված է փաստորեն անտերության: Առավելագույնը կարան յոլա տանել մինչև հաջորդ ընտրությունները մատնելով Հայաստանը քաղաքական չգոյության ու անկայունության ևս մի քանի տարվա:

3. Գորոծղ թիմի համար շատ հարմար ընդիմադիրների բռնել-բաց թողնել խաղը ու ֆեյքերը չեն կարող պատասխանատվությունից ազատել ու մեղքը բարդել ուրիշների վրա: 

4.ՈՒնենք պրո-ռուսական ընդիմություն ու փաստացի պրո-ռուսական իշխանություն, որոնց բախումը տանում է  դեպի անտերութուն ու քաոս: 

5.Կա վտանգ, որ այդ ֆոնին, երբ բոլորը բոլորից արդեն զզված կլինեն՝ կհայտնվի Փրկիչը Մոսկվայից, որը և կվերցնի իշխանությունը:
Նիկոլին կպահեն Յանուկովիչի կողը, իսկ ընդիմադիրները կստանան իրենց փայ իշխանությունը, մենք էլ գաղութային վիճակ:

6. Հույսերը, թե կհայտնիվի մի գեներալ Պինոչետ, որը ամեն ինչ բռի մեջ կհավաքի ու կպահի ամեն ինչ՝ սին են:
Ոչ ոք Հայստանում այլևս չի կարող իշխանությունը միայն բռնի ուժով ոչ պահել, ոչ էլ զավթել:

7.Միակ ելքը նոր ընտրություններն են: Սակայն երկիրը դրան էլ պատրաստ չի, ժամանակ է պետք:
ՈՒստի պետք է քիչ թե շատ ընդունելի մարդուն կամ մարդկանց խմբին փոխանցվի իշխանությունը, որ և օպերատիվ կառավարեն երկիրը, և գարնանը անցկացնեն ընտրություններ:

8.Ես այդպիսի մարդ համարեցի ԼՏՊ-ին, որովհետև գործող թիմը ահավոր վախեցած է ու եթե տեսնի ավելի ծայրահեղ ու ագրեսիվ անձերի, ապա իշխանությունը ոչ մի դեպքում չի հանձնի, գնալով ծայրահեղ առճակատման երկրի համար բոլոր հետևանքներով:

9.ԼՏՊ կարող է ապահովել կշռադատված ներքին ու արտաքին քաղաքական բալանս ու նաև հեռացող թիմի համար արդար դատ ու քննություն, ոչ թե հաշվեհարդար, ու այդ առաջարկից լավը Նիկոլը դժվար թե ստանա:
Մյուսները ավելի դաժան կլինեն իրենց նկատմամբ:
Եթե ոչ, ապա առճակատումը, քաոսը ու Փրկիչը Մոսկվայից դառնում են ավելի հավանական: Հայաստանի հետ ինչ կլինի, չեմ էլ ուզում մտածել:

10. Իհարկե կա տարբերակ, որ եթե գործող թիմին առաջարկվի նորմալ դատ ու քննություն, տրվեն անվտանգության երաշխիքներ, ապա այդ դեպքում նաև կարելի է դիտարկել այլ անձերի ու թիմին: Բայց եթե նման երաշխիքներ չեն տրվում, ապա դիմադրելու են մինչև վերջ՝ մեր բոլորի համար բոլոր տխուր հետևանքներով:

11. ՈՒմ էլ հիմա հանձնեն իշխանությունը, լինելու է ժամանակավոր: Իսկ բացի նոր ընտրություններից իշխանության ձևավորման այլ տարբերակ չեմ տեսնում: ՈՒ կարծում եմ, ապագայում ևս լինելու կոալիցիա, ոչ ոք միանձնա իշխանությունը ստանձնել չի կարողանա:
Հայկ Բալանյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր