Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ       Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»    

18 նոյ 2020 10:56

«Դավաճաններից մեկը», «Հող հանձնող».Հակասություններ կան Պուտինի ու Փաշինյանի ասածներում

Ազգային ժողովի դիմաց հավաքվել են մի խումբ քաղաքացիներ։ Նրանք ձեռքներին ունեն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների լուսանկարները՝ «Դավաճաններից մեկը», «Հող հանձնող», «Դավաճան» գրությամբ։ ԱԺ բակ մտնող մեքենաների հետևից բղավում են՝ «ամոթ», «ամոթ»։


«Մենք պահանջում ենք, որ պատգամավորները գան ու միանան ժողովրդին, այն ժողովրդին, որ իրենց բերել է այստեղ։ Թող իրենց ասած դուխն ունենան ու միանան այս մարդկանց։ Վերացնեն ռազմական դրությունը, որպեսզի կարողանանք հանգիստ  ու ավելի մարդաշատ անցկացնել մեր հավաքները»,- ասում են ակցիայի մասնակիցները։


Նրանք մեջբերումներ են անում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հարցազրույցից՝ նշելով, որ հակասություններ կան  նրա ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածներում, նաև՝ մարդկիկ կամավորագրվել են, բայց իրենց այդպես էլ չեն կանչել։


«Եթե պետք է այսպես անեին, պետք չէր 5000 զոհ տայինք։ Կզած ղեկավարը պետք է գնա, հող հանձնող ղեկավարն իր թիմով պետք է հեռանա»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։


Նրանք կարծում եմ, որ նոր բանակցողը կկարողանա փոխել խաղի կանոնները։


«Մեր պահանջը մշտապես բարձրաձայնելու ենք, գնալու ենք մինչև վերջ։ Հողերը հանձնած, երկու պետության ճակատագիրը փաստացի կործանման հասցրած վարչապետը, թիմը պետք է հեռանա»,- ասաց ակցիայի մասնակիցը։


Քաղաքացիներն պահանջում են իմքայլական պատգամավորներից անվստահություն հայտնել վարչապետին։


Ակցիայի մասնակիցներին մոտեցավ «Իմ քայլը» խմբակցությունից Արմեն Խաչատրյանը։


Հարցին՝ դուք ամենասկզբից իմացե՞լ եք, որ հող ենք հանձնելու,  իշխանական պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, ոչ։ Մինչև վերջ էլ հավատացել ենք մեր բանակի հաղթանակին, ուժին։ Պատերազմ է, բայց ուժերի հարաբերակցությունն այնպիսինն էր, որ մի պահ եղավ օրհասական։ Մենք մինչև վերջ էլ պետք է պայքարեինք։ Մինչև վերջ էլ հավատացել ենք բանակի ուժին»,- ասաց նա։


Ա. Խաչատրյանը նշեց, որ մեղավոր չի համարում Նիկոլ Փաշինյանին, չեն պատրաստվում անվստահություն հայտնել վարչապետի։


«Գտնում եմ, որ պատերազը չի ավարտվել, հայոց բանակի ռեսուրսները պետք է շատ արագ մոբիլիզացվեն։ Գտնում եմ, որ այս փաստաթղթի հետ երբեք կենսաբանորեն չենք կարող հաշտվել, շատ արագ մեզ պետք է մարտունակ, այսօրվա մարտահրավերներին համապատասխան բանակ»,- ասաց պատգամավորը։ 


Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց. «Հայրենիք չունենք։ Ո՞վ է դրա պատասխանատուն, եթե ոչ պարոն վարչապետը»։


Ակցիայի մասնակիցները հիշեցրեցին, որ երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ երբեք ժողովրդի մեջքի հետևում, թաքուն պայմանավորություններ ձեռք չի բերեի Ղարաբաղի հարցում։
«Սա  թաքուն չէ՞ր։ Սա թաքուն է եղել, ժողովրդին չի հարցրել։ Ժողովրդից առհասարակ ոչինչ չեն հարցնում»,- ասացին ակցիայի մասնակիցները։


«Նիկոլ Փաշինյանը սկսեց իր սեփական կետից ու տեսանք արդյունքը»,- ընդգծեց մեկ այլ քաղաքացի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր