Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

18 նոյ 2020 11:16

Թքել եմ ձեզ վրա ու ձեր տված գրոշների վրա, կպահեք ձեզ, որպես «թուլափայ» նետում եք անտեր ժողովրդին

Արցախցի Սարինե Հայրիյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Հայաստանի ու Արցախի իշխանություններին.

«ՀՀ և ԱՀ ողորմելի Չիշխանություններ,

Էդ միանգամյա նպաստները, կոմունալի փոխհատուցումները, տան վարձի գումարները որպես «թուլափայ» նետում եք անտեր ժողովրդին, որ վերադառնան ու առանց երակարաժամկետ անվտանգային ու սոցիալական երաշխիքների գոյություն քարշ տա՞ն ձեր «թագավորությունում»։
Էդ հերիք չի՝ մի հատ էլ "ուգրաժատով" եք խոսում մարդկանց հետ՝ եթե չգաք գործի, ազատելու՞ ենք..

Թքել եմ ձեզ վրա ու ձեր տված գրոշների վրա, ողորմելինե՛ր, թշվառնե՜ր, էդ գրոշները կպահեք ձեզ,ես ու ինձ նմանները արժանապատվություն ունենք, չնայած էս բառի իմաստը, կարծում եմ, չգիտեք, թե չէ՝ վաղուց ինքնասպան էիք եղել...

Ձեզ հետ ռազմական տրիբունալով պիտի հաշվեհարդար տեսնեն, այ անհայրենիք, արժեզուրկ անբարոյականներ...սրանք շատ գեղեցիկ բառեր են էլի, ափսոսում եմ հայոց լեզուն (((

Ձեզ ընտրած բիոմասսան էսա ուռռա կանչելով կգա, մի մասն էլ՝ ճար չեն ունենա՝ զզված անտերությունից կնախընտրեն ամենօրյա վտանգի առկայությամբ նյարդերի հաշվին ապրել մի կտոր ոտնատեղի վրա, իսկ դուք կլափեք միլիոնավոր ֆինանսական հոսքերի մեծ մասը...ինչպես միշտ։

Փաստեր եմ ասում՝ այսօրվա՝

֊ Երևանի մանկապարտեզներում արցախցի երեխաներին անհերթ արդեն չեն ընդունում, հերթագրում են, իբր կկանչեն հունվարից հետո

֊ հյուրանոց֊հոսթելներից հանում են մարդկանց

֊ վարձով բնակարան տրամադրելու դեպքում՝ դեպոզիտ են ուզում մեկ տարվա կամ աստղաբաշխական թվեր կրակում...

֊ սպառնում են՝ եթե մինչև ամսվա վերջ չվերադառնաք գործի, կազատենք...

Պատահականություննե՞ր են...մի ծիծաղեցրեք))))արդեն հինգ մատի պես գիտենք ձեր դեմքը...իրար բերանում թքել եք ու խաղում եք առանց այն էլ խեղված ճակատագրերի հետ...

Շարունակեք, շարունակեք նույն գործելաոճը...Արցախը առաջիկա մի քանի տարում վերջնականապես հայաթափվելու է, ու էդ ժամանակ առանց մի փամփուշտի եք հանձնելու մնացածը...հետո էլ՝ Հայաստանը...

Հ. Գ. Նկարում արցախցի ընտանիքի ունեցվածքն է՝ բեռնատարում...
Գնում են, որովհետև վերջնականապես խորտակել եք ապագայի հանդեպ նրանց հավատը...

Ամոթ ձեզ, նզովյալ լինեք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր