Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

18 նոյ 2020 12:54

Անհրաժեշտության դեպքում կօգտագործվի.Փշալարերի մեքենան` Դեմիրճյանումէ, ԱԺ-ի շուրջ ոստիկանական ուժեր են

Ազգային ժողովի շուրջ այս պահին ոստիկանական ուժեր են կուտակվում, ոստիկաններն իրենց հրամանատարների կողմից հրահանգավորվում են։ Ոստիկանական ուժեր կան ոչ միայն Բաղրամյանում, այլ նաև Դամիրճյան փողոցում, որտեղ ոստիկաններն ավելի շատ են, ավելին, մենք նկատեցինք, որ Դեմիրճյանում կայանված է նաև փշալարերի հայտնի մեքենան, որը անհրաժեշտության դեպքում պետք է օգտագործվի։


Նշենք նաև, որ այստեղ րոպեներ առաջ մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում, ակցիայի մասնակիցները պահանջում էին պատգամավորներից, որպեսզի իրենք էլ միանան իրենց, սկսեն պահանջել վարչապետ Փաշինյանի հրաժարականը։


ԱԺ ընդունարան մտնելիս, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին քաղաքացիները որոշ հարցեր տվեցին, մասնավորապես փորձում էին պարզել, թե տեղյակ եղե՞լ է, որ հողերը հանձնելու են, ինչին ի պատասխան պատգամավորն ասաց՝ ոչ։ Քաղաքացիները պնդեցին,թե ինչպես կարող է այնպես ստացվել, որ վարչապետը փաստաթուղթ ստորագրի, իսկ խորհրդարանը, ինչպես նաև ԱԳՆ-ն դրա մասին տեղյակ չլինեն ։


Աղբյուրը՝ hraparak.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր