Կարմիր խաչի Հայաստանի գրասենյակը հայտարարություն է տարածել          Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հայտարարությունը       Տեսանյութ.Սա՞ է պետության վերաբերմունքը բանակի նկատմամբ.բազմաթիվ վիրավոր զինծառայողներ պատերազմից հետո քնում են բետոնի վրա    

21 նոյ 2020 17:46

Փաշինյանը ինձ ու Օսիպյանին ասաց՝ ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին, նա չի սիրում մեր ժողովրդին

Երբեք չեմ մտածել, թե կմասնակցեմ քաղաքական գործընթացների, բայց այսօր չեմ ուզում քաղաքական ելույթ ունենալ. ուզում եմ խոսենք ու տանք մի քանի հարցերի պատասխաններ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ինմ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին օրակարգ է բերում կեղծ պնդումներ, որով փորձում է պահել իր իշխանությունը: Նա ասում է, որ հրապարակում հավաքված մարդիկ պայքարում են բացառապես իշխանության համար: Նման բան չկա, մենք պայքարում ենք հանուն մեր հայրենիքի փրկության: Սա զուտ քաղաքական պայքար չէ, սա պայքար է մեր ապագայի համար: Առաջիկա օրերին, երբ կանցնի այս էյֆորիան, մենք կառերեսվենք դառը իրականության հետ: Մեզ սպասվում են լուրջ խնդիրներ՝ հումանիտար, առողջապահական, տնտեսական, սոցիալական: Արդյոք Նիկոլ Փաշինյանը, որ 2,5 տարի ձախողել է բոլոր ուղղություններով, կարողանալո՞ւ է լուծել այդ խնդիրները: Իհարկե ոչ:
Ասում են՝ ժողովուրդն ու քաղաքական ուժերը՝ օգտվելով առիթից, որ պարտություն ենք ունեցել, եկել ու պհանջում են մեր հրաժարականը: Ես դեռեւս հունվարին հանդես եմ եկել Նիկոլ Փաշինյանի  հրաժարականի պահանջով: Դրանից հետո գրեթե բոլոր քաղաքական ուժերը՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, նույն պահանջով հանդես են եկել: Հոկտեմբերի 8-ին հրավիրել էինք հանրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրժարականի պահանջով»,-ասաց Վանեցյանը:

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն ունի երկու սուտ. «Սուտ համար մեկ, արտաքին լսարանի համար. ասում է՝ եթե հանկրծակի Հայաստանի քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը հասնեն իմ հրաժարականին, ապա այն հայտարարությունը, որ ստորագրվել է, չեղարկվելու է եւ պատերազմը վերսկսելու է: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք պատերազմ վերսկսելու նպատակ չունենք: Մենք ասում ենք՝ այս ստորացուցիչ հայտարարությունը ստորագրած առաջնորդը չի կարող ներկայացնել մեր շահերը այդ հայտարարության արդյունքում կնքվող պայմանգրում: Նա չի կարողանալու որեւէ հայանպաստ կետ բերել եւ նորմալ լուծումներ գտնել: Մենք պատերազմ, իհարկե, չենք ուզում: Պատերազմը հրահրել է Նիկոլ Փաշինյանը իր ապաշնորհ արտաքին քաղաքականության արդյունքում: Երկրորդ թեզը ներքին լսարանի համարէ. Ասում է՝ ժողովուրդ, ես որ պարտվել եմ պատերազմը, էդ հեչ, որ էսքան մարդ է զոհվել, դա էլ ոչինչ, բայց եթե ես հանկարծակի գնամ, ինձ փոխարինելու են նախկինները: Դա կեղծ օրակարգ է, նախկինին վերադարձ չի լինելւ: Ներկան մերժվել է: Մենք ապագան ենք, գալիս ենք նոր դեմքերով, նոր մտքերով եւ նոր տեսլականով»:

Վանեցյանն անդրադարձավ նաեւ նախօրեին ցուցարարներին ուժով բերման ենթարկելու գործողություններին՝ նշելով. «Թե ովքեր էին այդ անհայտ ծագման համազգեստով տղաները, դա մի օր անպայման կպարզենք»:

Նա նաեւ մի պատմություն պատնեց. «Ինչու է Նիկոլ Փաշինյանը ուժ կիրառում խաղաղ ակիա անող ժողովրդի դեմ, որովհետեւ ինքը չի սիրում մեր ժողովրդին, նա քրոնիկ սուտասան է: Կհիշեք երեւի, 2 տարի առաջ Իջեւանում եղան բողոքի ակցիաներ անտռից փայտ կտրողների բողոքի ակցիաները: Ես այն ժամանակ ԱԱԾ տնօրենն էի, հայտնվեցի այնտեղ: Շատ տրմաբանական հարց առաջացավ, թե ինչ գործ ունի ԱԱԾ տնօրենն Իջեւանում, ցուցարարների մեջ» Շատ պարզ պատճառ կա. Նիկոլ Փաշինյանը տեսնելով, որ մարդկանց մի մեծ զանգված դուրս է եկել փողոց ու բողոքում է, ընկավ հերթական հիստերիկ նոպայի մեջ, զանգահարեց ինձ, իմ ընկերոջը՝ այն ժամանակվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ասաց՝ ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին:

Այ հիմա ես ուզում եմ ասել, որ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առջեւ, նա սուտ է ասում, նա ատում է բոլորիդ: Նա սիրում է միայն իրր պաշտոնը եւ  իր բոլոր քայլերը միտված են իր իշխանությունը պահելուն: Այս պատմությունը վկայում է այն մասին, թե ինչու են ոստիկանները բիրտ ուժ կիրառում: Այդքան հեշտ չէ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին ասել՝ չեմ կարատում քո ապօրինի հրամանները»:

Նա հավելեց, որ առնվազն ինքը, Վալերի Օսիպյանը եւ Միքայել Համբարձումյանը հայտարարել են, որ Նիկոլ Փաշինյանը խոչնդտում է իրվապահ համակարգի աշխատանքներին, չի տիրապետում իր պարտականություններին, ապօրինի հրամաններ է տալիս:

«ԱԱԾ վերջին տնօրեն Միքայել համբրձումյանն ասաց, որ իր հրաժարականի պատճառը եղել է Նիկոլ Փաշինյանի հանձարարությունը՝ Վազգեն Մանուկյանի նկտմամբ անհիմն քրեական հետապնդում սկսելու: Այն, ինչի համար պայքարում էին մարդիկ, եւ ինչի համար բերեցին իշխանության Նիկոլ Փաշինյանին, նա այսօր դա անում է ավելի վատ եւ ավելի խայտառակ ձեւերով»,-ընդգծեց Վանեցյանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր