Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

24 նոյ 2020 11:34

Ես չեմ գնա երկրից... ու ամեն օր քո հիպնոզի տակից կհանեմ տասնյակ մոլորված, անտարբեր մարդկանց

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Facebook-յան էջում գրառում է արել՝ նշելով, ո հնարավորություններ ու քաղաքացիություններ ունենալով չի հեռանա երկրից։


«..Նիկոլը իրավունք ունի նվաստացնել ամբողջ մի ազգի:


..Նիկոլը իրավունք ունի ծախել ե՛ւ Արցախը, ե՛ւ Սյունիքը` ինչ ուզում ա:


..Վաղը կվերանա տնտեսությունը, ու կսկսի սով` Նիկոլը դրա իրավունքը ունի:


Նա կարծում ա, որ ունի:


Որովհետեի ազգը սկզբից չէր ճանաչում նրան, հետո կոտրվեց ու դարձավ անտարբեր:


Հիմա գովում եմ, պարոն վարչապետ:


Դու մեր պատմության միակ ղեկավարն ես, ով շատ լուրջ ա վերաբերվել «Կիսաբաց լուսամուտներին», «Կարգին սքեչերին» եւ «Դժվար ապրուստին»:


Դու շատ լավ ես ճանաչում քո հանդիսատեսին ու հավատում նրա հավատարմությանը:


Դու սիրում ես ու վստահում մեր ազգի միջի քո տեսակին, իսկ այդ տեսակը սիրում ա քեզ: Դու համոզված ես, որ դուք միասին`մեծամասնությունն եք: Ես` ոչ:


Մեր պատկերացրումները Հայ ազգի մասին տարբեր են:


Ես չեմ հոգնի, պարոն վարչապետ: Ես, իմ նման, ինձնից շատ ավելի արժանի մարդիկ:


Ես չեմ գնա երկրից՝ ունենալով ե՛ւ հնարավորություններ, ե՛ւ քաղաքացիություններ....


Ու ամեն օր քո գիպնոզի տակից կհանեմ տասնյակ մոլորված անտարբեր մարդկանց:


Ամեն ինչ լավ ա լինելու: Առանց քեզ»,- գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր