Հայաստանը դուրս չի եկել, կանգնեցրել է իր մասնակցությունը, ասել, որ գնացել են կամ գնում են, այդպիսի հարց չկա դրված          Էրդողանը ուղերձ է հղել հայ համայնքին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ       Ես կարծում էի Զելենսկու հետ համաձայնության գալն ավելի հեշտ կլիներ, պարզվում է՝ ավելի դժվար է    

24 նոյ 2020 18:04

Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակում է շոշափելի արդյունքներ տալ, ինչը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի, ինչպես նաեւ Հայաստանի համար

Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ երկխոսությունը շոշափելի արդյունքներ է տալիս, որոնք արտահայտվել են Լեռնային Ղարաբաղում ճգնաժամային իրավիճակում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ռուսաստանի հետ ԼՂ հարցով երկխոսությունը շարունակում է շոշափելի արդյունքներ տալ: Մենք կշարունակենք այդ ռազմավարական մոտեցումը»,-ասել է նա:

Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 11-ին Ռուսաստանի հետ հուշագիր է ստորագրվել հրադադարի հսկողության հարցով մոնիթորինգի կենտրոն ստեղծելու մասին:

«Կարծում ենք՝ այդ համաձայնագիրը միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի, ինչպես նաեւ Հայաստանի համար: Մենք ցանկանում ենք, որպեսզի տարածաշրջանում տիրի խաղաղություն եւ կայունություն»,-հավելել է թուրք նախարարը:  
Ըստ Չավուշօղլուի, առաջիկա ժամանակահատվածում Թուրքիան «կշարունակի հավատարիմ մնալ [Ռուսաստանի Դաշնության հետ] այս ռազմավարական մոտեցմանը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր