Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

25 նոյ 2020 14:20

Տղերք, կանգ առեք. Վանեցանը նոր փակագծեր բացեց իր` ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության մոտ էր եկել` տեսակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանին և ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանին։
 
Լրագրողների հետ զրույցում նա նոր մանրամասներ հայտնեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարվելու պատճառների վերաբերյալ. «Փաշինյանը մի շարք ապօրինի հանձնարարություններ է տվել։ Օրինակ` կառավարության նիստերից մեկի ժամանակ հայտնել էր, թե ԱԱԾ–ն պետք է ստուգի` գազալցակայաններում ՀԴՄ կտրոն տալիս են, թե ոչ։ Սա ապօրինություն է, քանի որ փոխարենը ԱԱԾ–ն լուրջ հարցերով զբաղվեր` ինֆորմացիա ստանար, որ «Բայրաքթարները» սկսել են գործել, և ինչ է պետք անել, որ դրանց դեմն առնենք, պետք է Փաշինյանի ասա՞ծն աներ»,–ասաց Վանեցյանը։

Նա վստահեցրեց` իր պաշտոնավարման ընթացքում զերծ է մնացել ապօրինի հանձնարարություններ կատարելուց և զերծ է պահել նաև կառույցին։ Վանեցյանը հայտնեց` հենց դրա համար էլ հրաժարական է տվել ու ասել` տղերք, կանգ առեք։ Սակայն, ըստ Վանեցյանի, իշխանությունը սթափվելու փոխարեն, պետական բոլոր կառույցները թուլացրեց, որ այսօր Արցախին վերաբերող նման փաստաթուղթ ստորագրի։

Անդրադառնալով վերջին օրերին մարդկանց անհասկանալի հագուստով բերման ենթարկողներին՝ Վանեցյանը շեշտեց, որ սպայի արժանապատվության դեմ է և կոչ արեց բոլոր պետական մարմիններին սթափ լինել և արձանագրել, որ Փաշինյանը քանդում է մեր երկիրը: «Ընկերներ, սպաներ, գեներալներ, դուրս եկեք կոմֆորտ զոնայից: Ինձ համար իշխանությունը վայելք չէ, եթե իշխանությունն ինձ համար վայելք լիներ, ես կմնայի և կվայելեի այն»:

Դիտարկմանը, թե մամուլում վարչապետի երեք թեկնածուների անուն է նշվում, որոնց մեջ է նաև Վանեցյանը, վերջինս ընդգծեց, որ վարչապետի թեկնածուի հերցը երկրորդական է, քանի որ պայքարը քաղաքական չէ, իսկ, թե ով կլինի վարչապետը, շատ հեշտ կլուծվի կոնսենսուսի միջոցով, սակայն չի լինի այնպիսի մարդ, որը հանրային աջակցություն չունի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր