Տեսանյութ.«Հայաստան» դաշինքի եզրափակիչ հանրահավաքը` Հանրապետության հրապարակում          Տեսանյութ.18 հազար ադրբեջանցի ենք ոչնչացրել, բայց պարտություն կրեցինք, չենք կարողացել նյութականացնել մեր տղաների հերոսությունը       Տեսանյութ. Մեզ համար սա ոչ թե ընտրապայքար է, այլ պետությունը փրկելու հատուկ օպերացիա    

25 նոյ 2020 16:07

Տեսանյութ.Մեր նահատակված զինվորների մարմինները պահել են սառնարաններում, որ զոհերի մեծ թիվ չասեն. Նարեկ Մալյան

Մեր զոհվածների, գերիների, անհետ կորածների հարցով այս իշխանությունն այլեւս աշխատանք չի կարող իրականացնել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։


«Անհետ կորած, գերեվարված զինվորների հարազատների վիշտը կրկնապատկվում է, երբ  իշխանական ֆեյքերը հայհոյանքներ են գրում նրանց հրապարակային խոսքի վերաբերյալ, ինչը խայտառակություն է: Սա բարոյական անկման ցուցիչն է, սա մեր հավաքական անբարոյականության ցուցիչն է»,- նշեց Նարեկ Մալյանը։
Մալյանն ասաց, որ բոլոր ֆեյքերը ուղղորդվում եւ աշխատավարձ են ստանում իշխանական թիմից. «Ֆեյքերի ֆաբրիկաների բուծումն իրականացվում է այս իշխանության կողմից: Ամեն ինչ պարզած է, թե որ օլիգարխն է, իմքայլականն է դրանով զբաղվում, այլեւս ակնհայտ փաստ է, որ պարտերազմի առաջին օրվանից բոլորիդ խաբել, ստել են անամոթաբար: Մեր նահատակված զինվորների մարմիները պահել են սառնարաններում, որ զոհերի մեծ թիվ չասեն, եւ հանրությունը չկասկածի, հավատան արծրունական ստին։ Մեր զինվորների մարմիններն այնքան են պահել սառնարաններում, որ արդեն մեծ մասն անճանաչելի են դարձել»։


Նրա խոսքով՝ հայ գերիների ճակատագիրը Ադրբեջանն է որոշում, քանի որ Հայաստանի իշխանությանը որեւէ պետություն լուրջ չի ընդունում. «Այս իշխանությունն իր իշխանական վայելքները երկարացնելու խնդիր է լուծում եւ որեւէ ռեալ աշխատանք չի տարել գերիների վերադարձման համար։ Այս իշխանությանը որեւէ պետություն այլեւս լուրջ չի ընդունում։ Նիկոլ Փաշինյանին որեւէ պետություն լուրջ չի ընդունում։ Այս իշխանության հետ որեւէ պետություն այլեւս հաշվի չի նստում։ Մեր զոհվածների, գերիների, անհետ կորածների հարցով այս իշխանությունն այլեւս աշխատանք չի կարող իրականացնել։ Իրենք կստեղծեն հանձնաժողովներ, ֆեյքերով հայհոյանքներ կգրեն ձեր հասցեին. իրենք դա կարող են անել միայն»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր