Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

25 նոյ 2020 18:08

Տեսանյութ.Աննա Հակոբյանին համոզել են՝ 1000 հոգով կարան 10 հազարին շրջափակեն. անասուն պետք է լինես նման հրաման տալու համար

Մեր զինվորը թուրք չի տեսել, «Բայրաքթար» է տեսել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ասում են, որ «Բայրաքթարները» ոչնչացնում էին, մի երկու ժամ հետո նոր իրենց զորքը գալիս էր: Հարավում տեղանքը հարթ է, ԱԹՍ-ներն աշխատում են: Մարտակերտում, Ասկերանում հաջողություն չունեցան, որովհետեւ տեղանքը լեռնային է, իսկ Քարվաճառում նույնիսկ մենք հաջողություն ունեցանք, մեր տղաները մի պահ նույնիսկ մտան Շահումյանի շրջան: Պատերազմական սխալներից էր նաև կադրային ընտրությունները: «Իր գիժ, գժական ընտրությունները, ասենք՝ Գրիգորի Խաչատուրովը Յուրի Խաչատուրովի որդին է պետք է նեղեք իրեն, Օնիկ Գասպարյանը իջևանցի է, պետք է բարձր լինի: Այսինքն՝ սա հետևանքն էր այս գժական, կիսահիվանդագին մոտեցումների»,- նշեց Բագրատյանը, հավելելով որ պատերազմը հարավից են սկսել ադրբեջանցիները, որովհետև հարթ է այնտեղ, ԱԹՍ-ները կարող են, աշխատում են: «Հարավում երկու պատճառ ունեին կռվելու՝ տեղանքը և հանքը: Այնտեղ են Ասկերանի ոսկու հանքերը: Հարավային կորպուսը պետք է ավելի ուժեղ լիներ: Ձախողումներից հետո հրաման է տրվում հակագրոհել, շրջափակել, ոչնչացնել թշնամուն: Պատերացրեք՝ դա ինչ է, ես պատկերավոր թվերով ասեմ՝ ինչպե՞ս կարող է 1000 հոգին 10 000 հոգու շրջափակել, կատարյալ անասուն պետք է լինես նման հրաման տալու համար: Այդ հրամանին է, որ խառնվել է վարչապետի տիկինը: Սենց օպերացիա են անո՞ւմ: Եվ հարավային կորպուսը ոչնչանում է: Այս ձևի ղեկավարություն ունեք՝ Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, էս ո՞նց ընտրեցիք սրանց. խափող, գցող ընտրեցիք, դե տեսեք այս բոլոր որոշումներն ովքեր են արել՝ Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան, Դավիթ Տոնոյան, Անդրանիկ Քոչարյան, Վաղարշակ Հարությունյան»,- ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր