«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

26 նոյ 2020 11:15

Փաշինյանը չի քննարկել Բերձորի հարցը՝ խիստ վտանգի տակ դնելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Բերձորի շուրջ ստեղծված իրավիճակին։ Գրառման մեջ ասվում է․


«Վերջը կոլխոզում ժիվոյ մարդ կա՞, Քաշաթաղցիներին ինչ-որ մեկը մարդավարի կասի՞, թե այդ մարդիկ ինչ անեն։


Քաշաթաղի վարչակազմը երեկ հայտարարություն տարածեց, որը ոչ հերքում, ոչ էլ հաստատում էր շրջկենտրոն Բերձորի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը. միայն հասկացանք, որ դեռ քննարկում են։


Այն նույն Բերձորի հարցն է դեռ քննարկվում, որտեղով անցնում է Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհը։


Փաստորեն, նոյեմբերի 9-ին Ադրբեջանի հետ համատեղ հայտարարություն ստորագրողը, ով Արցախի տարածքի ահռելի մասը հանձնեց Ադրբեջանին, նույնիսկ դա չի քննարկել՝ խիստ վտանգի տակ դնելով Արցախը ՀՀ-ին կապող միակ ցամաքային ճանապարհը։


Իսկ մարդիկ դեռ չգիտեն՝ ի՞նչ անեն, ունեցվածքը տեղափոխե՞ն, թե՞ ոչ։ Թողել եք վերջին օրը բանակցեք, որ մարդիկ չկարողանա՞ն եղածը տեղափոխեն։


Չեք մարսելու»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր