Լոռու մարզում բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ          Շնորհակալություն եմ հայտնում ինձ կրկին ՀՀ վարչապետի թեկնածու լինելու պատվին արժանացնելու համար․ Փաշինյան       Ախթալա բնակավայրի շենքերից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում մեքենա է այրվել, կա տուժած    

27 նոյ 2020 13:24

Ադրբեջանցիները հայկական կողմին են հանձնել 5 զինծառայողի մարմին, Հադրութից են դուրս բերվել, բայց կոնկրետ որ հատվածից, դեռ հայտնի չէ

Ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել 5 զինծառայողի մարմին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են Արցախի կառավարության օպերատիվ շտաբից և հավելել, որ դիակները Հադրութի կողմից են հանվել։
«Այսօր հայկական կողմին է հանձնվել 5 մարմին։ Զինծառայողների մարմինները Հադրութից են դուրս բերվել, բայց կոնկրետ որ հատվածից, դեռ հայտնի չէ», - ասացին շտաբից։


Այժմ բանակցություններ են ընթանում որոնումները շարունակելու թեմայով։


Բացի այդ, շտաբից հերքել են հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Շուշիի մերձակայքից երկու կողմից ավելի քան 2000 զինծառայողների դիակ է հայտնաբերվել:








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր