Սա պատահական ընտրություններ չեն. սա ազատության ու ստրկության մասին է          Տեսանյութ․Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մյուս սերունդը լրիվ ուրիշ երկրում, ուրիշ միջավայրում ապրի       Հունիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

30 նոյ 2020 15:55

Նամակ՝ Վլադիմիր Պուտինին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Նախագահ Սարգսյանի նամակում մասնավորապես նշվում է, որ Հայաստանի հասարակությունն ու սփյուռքը խիստ անհանգստացած են ադրբեջանական գերության մեջ հայտնված զինվորների և քաղաքացիական անձանց շուրջ ստեղծված իրավիճակով:


Ռուսաստանի նախագահի միջնորդությունը մեծ աջակցություն կլինի Ադրբեջանի կողմից գերեվարված մեր զինվորականներին և քաղաքացիական անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինները վերադարձնելու չափազանց զգայուն խնդրի լուծման գործում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր