Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

01 դեկ 2020 09:05

Արցախից հնչող հրապարակային դժգոհությունները նոր թափ կհաղորդեն, որքան հնարավոր է` երկար պահել տեղեկատվական շրջափակման մեջ.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանի գործող իշխանությունը քաղաքական որոշում ունի՝ որքան հնարավոր է` Արցախը երկար պահել տեղեկատվական շրջափակման մեջ։


Առաջին հայացքից Արցախում ինտերնետ կապի հետ կապված խնդիրները, ինչպես էլեկտրաէներգիայի, գազի, ջրի մատակարարումների խափանումների դեպքում, կապված են պատերազմական գործողությունների հետ, սակայն ՀՀ իշխանությունները՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ համատեղ, որոշել են որքան հնարավոր է երկար խափանված պահել ինտերնետ հասանելիությունը, իսկ միացման դեպքում էլ թույլ կապ ապահովել։


Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը մտավախություն ունեն, որ Արցախից հնչող հրապարակային դժգոհությունները նոր թափ կհաղորդեն հայաստանյան առանց այդ էլ թեժ ներքաղաքական զարգացումներին»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր