Եթե «Պատիվ ունեմ»–ը չունի ՔՊ-ականների ստորագրություններ, չի բերում 54 ստորագրություն, «իմպիչմենտի» գործընթացը հօգուտ վարչապետի է լինելու          Նորաշեն գյուղում այրվել է անասնագոմ, կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն       Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ    

01 դեկ 2020 10:01

Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքը բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջացրել.ավելի դաժան ու ահավոր բաներ են կատարվել. «Իրատես»

«Ասում են, թե պատերազմի թեժ օրերին Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքը բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջացրել։ Շատերը պնդում են, թե դա թշնամու ձեռքի գործը չէ։

Ավելին՝ ասում են, այդ օրերին պատճառ էր պետք, որ հրամանատարական բունկերից Հարությունյանին հեռացնեին։ Թե ինչ ծրագրերի իրագործման և ում է խանգարել Հարությունյանը, ինչ հրաշքով է կենդանի մնացել, կարող է ասել միայն նա, որը, փա՜ռք Աստծո, ապաքինվել է ու շուտով հիվանդանոցից դուրս է գրվելու։

Այս պատերազմում ընդհանրապես ներսից ավելի դաժան ու ահավոր բաներ են կատարվել, այնպիսի բաներ, որ անգամ թուրքական բայրաքթարները չէին կարող անել»,-գրում է թերթը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր