Տեսանյութ.Դատարանը կալանավորեց 3 երեխաների մորը, որոնցից մեկը մի քանի ամսական է          Կլիմայական փոփոխությունների և երաշտի պատճառով Վանա լիճն օրեցօր ցամաքում է. Լուսանկարներ       ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել    

02 դեկ 2020 15:12

Պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը կորցրել են առնվազն 3,8 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա

Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերը կորցրել են առնվազն 3,8 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա: Այս մասին, Gazeta-ի փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի տնտեսական բարեփոխումների վերլուծության և հաղորդակցության կենտրոնի վարչության պետ Այազ Մուսեյբովը։

Նրա խոսքով, Հայաստանի պետության ռազմական ծախսերը 2020 թվականին հաստատվել են 716 միլիոն դոլար մակարդակի վրա:

«Սակայն 44 օրվա ընթացքում Հայաստանին հասցվել է ռազմական կարիքների տարեկան ծախսերը 5,3 անգամ գերազանցող վնաս»,- ասել է Մուսեյբովը:

Նա հավելել է, թե, հաշվի առնելով հաշվարկներն ու տնտեսական ցուցանիշները, Հայաստանի ընթացիկ ռազմական բյուջեի ռազմական ենթակառուցվածքները վերականգնելու համար կպահանջվի շուրջ 38 տարի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր