Դարանակալած սպասում էի ամենավտանգավոր դիվերսիոն խմբերց մեկին,ինձ զինաթափել են ու ուղարկել Երևան, ինչու՞          ՀՀ էկոնոմիկայի նախարարի խրախճանք-գինարբուքը ձախողել է իրանական կողմի նախաձեռնությունը       Քոչարյանի երեկվա հայտարարությունից հետո, թե ինքը քաղաքական պայքար է սկսում Փաշինյանի դեմ, Նիկոլին մտցրեց փակուղի    

03 դեկ 2020 11:12

Փաշինյանը չպետք է սպասեր, որ պահանջեին իր հրաժարականը...մեր ժողովրդի հետ ի՞նչ է պատահել, ընդհանուր ամնեզիայի մեջ է

«Սերունդներ կործանվեցին, բացի տարածքներ կորցնելը: Հադրութից եկած խմբի մեջ մի մայր ողբում էր, թե ի՞նչ է թողել, արցունքի առվակներ էին հոսում, տղան 10 տարեկան կլիներ, խոշոր աչքերը բաց՝ նայում էր մորը, դա այլևս կործանված սերունդ է, հիշում ու չեմ կարողանում ինձ զսպել»,-ասուլիսի ժամանակ հայտարարաեց բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանն՝ անդրադառնալով պատերազմի հետևանքներին:

Նրա խոսքով, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պատերազմ հաղթած մարդիկ են եղել, ովքեր իրենց զինակիցների հետ պարտադրել էին Ադրբեջանին զինադադար խնդրել:

«Ես չեմ հասկանում, թե մեր ժողովրդի հետ ի՞նչ է պատահել, ընդհանուր ամնեզիայի մեջ է, շողոքորթության, ստախոսության, ստորագույն խոստումներով, ասում եմ՝ ստորագույն, որովհետև դրանցից ոչ մեկը չի կատարվել, բերեցին իշխանության, թե ի՞նչ եղավ հետո, ժողովուրդը լավ գիտի: Ի՞նչ դաժան, չար ոգի էր, էդ չար ոգին, չար սերմն ո՞վ էր սնել և ի՞նչ սնունդով էր սնել, վրիժառության սնունդով, ոչ միայն այն մարդկանց, ովքեր պնդում էին, որ իրենցն է իշխանությունը, բայց զավթել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը»,-նկատեց բանաստեղծը և հավելեց, որ նրանց վրիժառությանը չափ ու սահման չկար և իրենց նպատակներին հասնելու մեջտեղ բերեցին ղարաբաղցիներ և հայաստանցիներ արտահայտությունը:

Ռազմաիկ Դավոյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է սպասեր, որ պահանջեին իր հրաժարականը, այլ հայտարարությունը ստորագրելուց հետո պետք է  հայտարարեր իր հրաժարականի մասին:

«Չի եղել սկզբից ո՛չ բարոյականություն, ո՛չ մարդկային արժանապատվության նշույլ, եթե մի արտահայտությամբ նկարագրելու լինեմ՝ աղբանոցից դուրս եկած ստահակ, որ եկավ ու հայտարարեց, որ բոլորին բոմժ եմ դարձնելու»,- ասաց բանաստեղծը 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր