Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել          Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին    

11 դեկ 2020 11:37

Իմ երկրի վարչապետին վիրավորող, նվաստացնող թշնամին հոգեբանորեն նաև ինձ է վիրավորում

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ պետք է հեռանա այսօրվա իշխանությունը։
     
Հեռացումն այլևս դուրս է բարոյական համատեքստում դիտարկելու բովանդակությունից։
Հարցն այստեղ շատ ավելի վտանգավոր և կործանարար իրողության մասին է։
     
Թշնամին անցել է հոգեբանական շատ ուժեղ պատերազմի և այդ պատերազմում մենք, այսինքն իշխանությունը, կրկին տանուլ է տալու։ Թշնամին այսօր շատ լավ է ճանաչում մեր իշխանությանը, գիտի նրանց ձախողումների պատճառները, թերությունները, մեր իշխանության նկատմամբ միջազգային ընկալումները և գործի է դնում հոգեբանական ջախջախումը։
     
Իմ երկրի վարչապետին, առաջին դեմքին անընդհատ վիրավորող, նվաստացնող թշնամին հոգեբանորեն նաև ինձ է վիրավորում և նվաստացնում։
Ո՞վ պետք է գա։ Չգիտեմ, թե ով պետք է գա, թե ում կարող եմ այլևս վստահել և իսկապես հավատալ, որ կդառնամ հպարտ քաղաքացի։ Հավատս կորել է բոլորի և ամեն ինչի նկատմամբ։ Այն հավատը, որը 2018թ-ի գարնանն ավելի ամրապնդվեց, ապագայի հանդեպ հավատը։
     
Նորից եմ ասում, թշնամին ոչ թե Սյունիքի վրա աչք ունի, այլ ամբողջ Հայաստանի, և արդեն սկսել է դիտարկել Հայաստանը որպես Թուրքիայի մի նահանգ տարբերակը։ Ավելին ասեմ, խոսում են, որ կարող են Թուրքիայի պետականության ձևը փոխել, և դարձնել դաշնային հանրապետություն․․․
     
Ի՞նչ է պետք մեզ անել։ Օր առաջ պետք է փոխվի իշխանությունը, գա նորը, որին չի ճանաչի թշնամին, գոնե տևական ժամանակ չի կարող հասկանալ ուժեղ և թույլ կողմերը որոնք են, գոնե էլ չի նվաստացնի երկրիս վարչապետին, որը պարտվել է իրեն․․․
     
Հատուկ տհասների, հատուկ անհայրենիքների համար ասեմ, որ չունեմ քաղաքական որևէ ուղղվածություն, իմ կուսակցությունն իմ Հայրենիքն է, այն հայրենիքը, որը հիմա արյունաքամ է լինում, քանի որ վիրակապը, որ դրել են վերքին, չմշակված վերքին են դրել, և միշտ վիրակապը փոխելիս ավելի ուժեղ է ցավում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր