Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

11 դեկ 2020 18:04

Հայաստանն ամենից շատ օգուտ կստանա, նոր էջ կբացվի միմյանց միջև, եթե միանա «վեցյակի» ստեղծմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Հարավային Կովկասում «վեցյակ» ստեղծելու նախաձեռնության շրջանակում համագործակցությունը շահավետ կլինի Հայաստանի համար:
Երեկ Էրդողանը Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկում են Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցության զարգացման համար «վեցյակի հարթակ» ստեղծել։ Նրա խոսքով ՝ հարթակում կարող են ընդգրկվել Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը և, ցանկության դեպքում, Հայաստանը։

«Եթե Հայաստանը միանա այդ գործընթացին և դրական քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ, ապա կարող է նոր էջ բացվել Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում։ Հայաստանն ամենից շատ օգուտ կստանա», - Էրդողանի խոսքը մեջբերում է «Դեյլի Սաբահը»:

Փորձագետները դեռևս զգուշավոր են այդ հարթակի արդյունավետության գնահատման հարցում։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Միխայիլ Ռոշչինի կարծիքով՝ «վեցյակի հարթակ» ստեղծելու գաղափարը հետաքրքիր է, բայց դեռ իրատեսական չէ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր