Հայաստանում բացվեց տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցված ինտերակտիվ ուսուցման ռուսաց լեզվի առաջին կենտրոնը

Ռուսաց լեզվի կենտրոնը բացվեց Երևանում մշակույթի և գիտության ռուսաստանյան կենտրոնի նախաձեռնությամբ և «Ռոսգոստրախ-Արմենիա» ընկերոթյան աջակցությամբ։ Կենտրոնի բացումը բարձր գնահատեցին ՀՀ-ում ՌԴ-ի գործերով ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը։ Կողմերը ընդգծեցին կենտրոնի դերը որպես լայն հարթակ հայ-ռուսական կրթական և գիտական համատեղ ծրագրերի իրականացման տեսակետից։
Կենտրոնի բացման շրջանակներում Սանկտ Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանների միջև կնքվեց համագործակցության պայմանագիր՝ ստորագրումը իրականացվեց հեռահար եղանակով: Ռուսական կողմից պայմանագիրը վավերացրեց Սանկտ Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Դիմիդովը, հայկական կողմից՝ ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը։ Համագործակցության պայմանագրի նպատակն է զարգացնել և ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը երկու երկրների կրթության գիտության, մշակույթի բնագավառներում, այդպիսով իսկ ներդրում ունենալ երկու երկրների սոցիալ տնտեսական զարգացման գործընթացում և համաշխարհային գիտա-կրթական տարածքում ապահովել համալսարանների ավելի լայն ինտեգրումը։
Սանկտ Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ուսանողները և դասախոսները կարող են համատեղ մշակել կրթական ծրագրեր, իրականացնել կրթական և գիտահետազոտական նախագծեր, միջազգային ծրագրերի շրջանակներում համագործակցել գիտական և կրթական ծրագրերում, դասախոսների և գիտաշխատողների փոխանակում կատարել և կազմակերպել մի շարք այլ գիտակրթական միջոցառումներ և դասավանդումներ։
ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյան