17:34 - Նման ինտենսիվություն եղել է 2016 թ.ին. կարծես՝ Ադրբեջանը խոսքից պատրաստվում է անցնել գործի         17:15 - «Տականք սրիկաներ, Հայրիկյանի միջնորդությո՞ւնն եք անտեսում». Պարույր Հայրիկյան      16:57 - Այդ ի՞նչ իրավունքով եք հետևում, թե ով ում հետ է հանդիպում    

06 հուն 2019 18:21

Գիտակրթական ոլորտում հայ-իտալական համագործակցությունը գնալով ընդլայնվում է

Գիտակրթական ոլորտում հայ-իտալական համագործակցությունը գնալով ընդլայնվում է։ Ինչպես Hayacq.com-ին հայտնեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը, Իտալիայի Ուդինեի համալսարանի ու ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) միջև համագործակցությունը նոր թափ է ստանում։
 
2019-ի հունիսի 6-ին ՃՇՀԱՀ-ում  Իտալիայի Ուդինեի համալսարանի ռեկտոր Ալբերտո Ֆելիչե Դե Տոնի և ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը վավերացրին «Ուսանողների փոխանակման մասին» համաձայնագիրը, որը նաև ԵՄ «Էռազմուս+»  ծրագրի շրջանակներում է։ Համաձայնագրի հիմնական նպատակն է կրթության և հետազոտության ոլորտներում իրականացնել Ուդինեի համալսարանի շինարարության և ճարտարապետության ուսումնական պլաններով ուսումնառող  ուսանողների  և ՃՇՀԱՀ-ի ուսանողների  փոխանակում։
 
«Ուրախ ենք լինել Հայաստանում և հատկապես ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային համալսարանում։
Մեր համագործակցությունը ինտենսիվ զարգանում է և ընդլայնում է հետաքրքրությունների շրջանակը»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության  համար՝ ասաց Ուդինեի համալսարանի ռեկտոր Ալբերտո Ֆելիչե Դե Տոնին։
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան նախորդ ծրագրերի արդյունքներին և քննարկեցին հնարավոր նոր ծրագրերի շուրջ համագործակցության ուղղությունները։
 
«Իտալիայի շինարարության և ճարտարապետական  դպրոցների և համալսարաննների հետ  մեր համագործակցությունը տասնյակ տարիների պատմություն ունի։ Համոզված եմ, որ Ուդինեի համալսարանի հետ այս նոր համաձայնագիրը լայն հնարավորություններ կստեղծի երկու համալսարանների ուսանողների և դասախոսների համար ծրագրերի, մշակույթի ընկալման առումով, ինչը  հետագայում կարտացոլվի ուսանողների աշխատանքներում»,- ողջունելով ներկաներին՝ ասաց ՃՇՀԱՀ  ռեկտոր Գագիկ Գալստյանը։
 
Ուդինեի համալսարանի հետ ՃՇՀԱՀ-ի համագործակցությանը սկիզբ դրվեց 2015-ին Վենետիկում՝ ՃՇՀԱՀ-ի կողմից հեղինակած «Հայկական պատմաճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում»  խորագրով միջազգային գիտաժողովում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր