Սպասվում է հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանով          Ուկրաինան հասկանում է, որ չի կարող վերադարձնել 2014-ից ի վեր կորցրած բոլոր տարածքները       Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրերը որևէ իրավական ուժ չունեն    

16 դեկ 2020 13:02

Տեսանյութ. Քաղաքացիները փակել են Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի 150 շիրակցի է գերեվարվել ադրբեջանցիների կողմից

Այս պահին քաղաքացիները փակել են Գյումրի-Բավրա ավտոճանապարհը՝ Քեթիի հատվածում, փակ է նաև Գյումրի-Երևան ճանապարհը՝ Լանջիկի հատվածում։ 

Հիշեցնենք` ԱՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն այսօր հայտնեց, որ երեկ երեկոյան դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ, ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում` հայ զինվորականների գերեվարման հավանականությունը պարզելու, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Ըստ տարածված լուրերի Հադրութի Խծաբերդ գյուղից 150 շիրակցի է գերեվարվել ադրբեջանցիների կողմից։
Գերեվարվել են հիմնականում Հոռոմ, Լանջիկ և Ազատան գյուղերի բնակիչները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր