Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա          Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրա       ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները    

19 դեկ 2020 16:24

Կա՛մ թուրքամետ Հայաստան Փաշինյանով, կա՛մ ռուսամետ Հայաստան առանց Փաշինյանի

Առավոտյան կարդացի Փաշինյանի հերթական ցինիկ ելույթը: Ինձ դա չզարմացրեց, ընդհանրապես: Այս մասին իր Telegram ալիքում նշել է «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը:

«Առավոտյան կարդացի Փաշինյանի հերթական ցինիկ ելույթը: Ինձ դա չզարմացրեց, ընդհանրապես: Նա, իհարկե, թաղվելով կեղտի կույտի մեջ, որը վախով ստեղծել է իր շուրջը պատերազմի ընթացքում, խեղդվում է:

Բայց ես մի բան եմ հասկանում՝ այսպիսի տականքը կամովին չի հեռանա: Եվ ցանկանում ենք մենք, թե չենք ցանկանում, բայց թշնամիների համախոհները մեզ ընտրություն չեն թողնում: Ստիպված ենք սգից հետո նրանց այնպես վերաբերվել, ինչպես թշնամիների: Ջրբաժանը շատ պարզ է՝ կա՛մ թուրքամետ Հայաստան Փաշինյանով, կա՛մ ռուսամետ Հայաստան առանց Փաշինյանի»,- նշել է Արամ Գաբրիելյանովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր