Փաշինյանն Ալիևի ձեռքում է. Գաբրելյանովը հայտնել է, թե ինչու Բաքուն այդպես էլ չհրապարակեց Արայիկ Հարությունյանի հարցազրույցը, որը շատ բան կբացահայտեր
Ռուսաստանաբնակ հայտնի մեդիամենեջեր, «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցին Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի տված հարցազրույցին ու այն եթեր չհեռարձակելու պատճառներին:
Գաբրելյանովը գրել է.
«Ինչպես ինձ հայտնեցին ռուսական հատուկ ծառայությունների իմ աղբյուրները, Արայիկ Հարությունյանի հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանն Ալիևի ձեռքում է`«շղթայակապված»»։
Գաբրելյանովը մանրամասնել է, որ Ա. Հարությունյանը խոսել է կոռուպցիոն սխեմաների եւ Ալիևը հասկանում է, որ հարցազրույցի հրապարակումն ակնթարթորեն կկործանի Փաշինյանին։
Արայիկը խոսում է ոսկով խարդախության, հացահատիկի և փայտանյութի առևտրի մասին։