Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

21 դեկ 2020 14:26

Ո՞վ էր այն տղան, ով ադրբեջանական ակցենտով ռուսերեն էր խոսում. ինչ գործ ուներ Եռաբլուրում.մանրամասներ՝ տեղի ունեցածից

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն այսօր ասուլիսի ընթացքում ասաց, որ ինքն իր 20 տարվա լրագրողական գործունեության ընթացքում որևէ երկրում, այդ թվում՝ Հայաստանում, չի տեսել նման դեպք, որ ծնողների կամքին հակառակ՝ երկրի ղեկավարը գնա հարգելու նրանց որդու հիշատակը:


Հիշեցնենք՝ դեկտեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սգո երթ էր կազմակերպվել դեպի Եռաբլուր, իսկ պանթեոնում հավաքվել էին զոհվածների հարազատներ և այլ մարդիկ, ովքեր ցանկանում էին թույլ չտալ, որ վարչապետը մտնի Եռաբլուր: Երթն ուղեկցվում էր «Նիկոլ, վարչապետ» վանկարկումներով, ծափահարություններով և սուլոցներով:  Ոստիկանական ուժերի կոշտ միջամտությամբ հնարավոր եղավ ապահովել վարչապետի մուտքը պանթեոն:


««Եռաբլուրի բարձունքը» օպերացիան էր դա: Այսինքն՝ էս մարդն ի՞նչ էր ուզում ապացուցել դրանով, իմ գիտակցական միտքը չի կարողանում ընկալել: Ինձ մոտ այդպիսի իրավիճակ է ստեղծվել, հրաժարվում եմ որևէ բան վերլուծել, փորձել հասկանալ: Միակ վայրը, որը չէին պղծել, դա էլ պղծեցին, այս մարդը, այս տղան որոշել է անցնել ամեն ինչի վրայով, այսինքն՝ տրորել մեր ունեցած բոլոր սրբությունները, տրորել մեր բոլոր գաղափարները, ազգային համակարգը ոտատակ տալ, և դա հերթական ակտն էր: Ես ապշում եմ պադոշության էս մակարդակի վրա, երբ որ ծնողը, որդեկորույս ծնողը, որն իր երեխային այնտեղ թաղել է, այս խայտառակ պսևդոպատերազմի արդյունքում (սա պատերազմ էր այնքանով, որքանով), ասում է, որ ես չեմ ուզում քեզ  թույլ տալ, որ դու գաս իմ երեխայի շիրիմի մոտ, ծնողն ասում է` ես քեզ թույլ չեմ տալիս, ի՞նչ բարոյականության հետ գործ ունենք, որ ծնողն ասում է՝  մի արի, ծաղիկ մի դիր, մի խնկարկիր, ասում է՝ չէ, ես պիտի գամ: Դա ճակատամարտ էր ժողովրդի հետ, որդեկորույս  ծնողների հետ: Ապստամբել և դուրս գալ սեփական ազգի, ժողովրդի դեմ՝ ինչ-որ բաներ ապացուցելու համար»,- ասաց Առաքելյանը:


ԲՀԿ-ական ավագանու անդամը պնդեց, որ օգտագործվել էր վարչական ռեսուրսը, բացի այդ՝ երթի ժամանակ նկատել էին ադրբեջանական ակցենտով ռուսերեն խոսող տղամարդու:


«Ինձ հետաքրքիր է, ԱԱԾ-ն, եթե դեռևս գործում է, ինչ-որ կերպ հետաքրքրվե՞ց, փորձե՞ց հասկանալ, թե ով էր այդ տղան, որն ադրբեջանական սլենգով ռուսերեն էր խոսում, և ի՞նչ գործ ուներ այդ երթում: Եռաբլուրը, ցավոք սրտի, կիսեցինք թուրքերի հետ, այդպես ստացվեց»,- ասաց նա:


Առաքելյանի պնդմամբ՝ 2.5 տարի մենք ապրում ենք կեղծ օրակարգերով և չենք կարողանում դուրս գալ այդ հորձանուտից:


«Էս մարդուն պետք է օր առաջ իզոլյացել, հեռացնել չէ, իզոլյացնել է պետք, էս մարդը սելջուկների արշավանք է կազմակերպել հայ ժողովրդի գիտակցության, բարոյականության, հայրենիքի նկատմամբ: Որոշել է ասպատակել ամեն ինչ, իր լվացած ուղեղների թիմով: Պետք է ամեն գնով էս ամենի վերջը տանք»,- ասաց Առաքելյանը:


ԲՀԿ-ական ավագանու անդամի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները մանկությունից եկող բարդույթներ ունեն, որոնք արտահայտվում են իրենց կառավարման մեջ:


«Այս մարդը, որը մեր երկրի վարչապետի պաշտոնն այսօր պինդ գրկել է, փաստը ցույց է տալիս, որ այս մարդու մոտ մանկությունից եկող բարդույթներ կան, այդ բարդույթների վրեժը նա որոշեց լուծել հայ ժողովրդից, հայոց պետականությունից, առաջին հերթին՝ Արցախից: Ինձ հետաքրքիր է, թե ինքը ի՞նչ պետք է անի հետո, ո՞նց են հետո ապրելու, ի՞նչ են անելու: Որոշել են, որ էս ամենն անեն, հետո պետք է վայելե՞ն»,- ասաց Առաքելյանը:


Նա նաև վստահեցրեց, որ մասնակցելու է բոլոր ակցիաներին, որոնք կօգնեն, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա:


«Հայաստանում որևէ տեղ ինչ ակցիա որ տեղի կունենա, կլինեն մեր բակի տղաները, որ փողոց կփակեն, կլինի 17+ կուսակցությունները, ով ուզում է լինի, եթե այս ամբողջ պրոցեսը պետք է հանգեցնի նրան, որ այս սրիկան, այս գլխակերը, արյունով իշխանություն պահողը հեռանա, ես պատրաստ եմ բոլոր տեսակի միջոցառումներին մասնակցել»,- ասաց Առաքելյանը:


Նա նաև անդրադարձավ երեկ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի  ֆեյսբուքյան գրառմանը, որում, անդրադառնալով պատերազմին և դրա հետևանքներին, պնդում էր, թե՝ «հայերը մտել են այլ պետության տարածք, 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել, հիմա  էլ տարածքի տերն ասում է՝ գնացեք, ասում են՝ հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ»։


«Էս էն Արմեն Մարտիրոսյանն է, որ բոլոր ժամանակների նախագահներից, իշխանություններից կարողանում էր իր փայ փողը պոկել: Շատ լավ հիշում եմ, որ հրատարակիչների հետ էր հանդիպել Սերժ Սարգսյանը, կհիշեք, թե ինչ փառքի սյունին էր բարձրացրել Սերժ Սարգսյանին, ինչ է թե իրենց պետք է մի երկու կոպեկ ֆինանսավորեր»,- ասաց Առաքելյանը և հիշեցրեց, որ այս տարվա օգոստոսին «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի գովազդային արշավն իրականացնելու համար պետբյուջեի հաշվին «Անտարես» հրատարակչությունը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հետ կնքել էր 21 միլիոն 500 հազար դրամի պայմանագիր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր