Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

21 դեկ 2020 16:47

Փաշինյանը եթե հրաժարական տա, բարձրանալու է իր կենդանի մնալու գինը, եթե ևս մեկ անգամ Երևանից այլ տեղ գնա, չի կարող այլևս Երևան վերադառնալ

Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2021 թվականը չի մնա իշխանության, այսօր նա ձերբակալել է Գորիսի քաղաքապետին, դուք տեսնում եք ժողովուրդը նրան չթողեց Կապան եւ Գորիս մտնի, ժողովուրդը հետո չի թողնելու, որ նա տուն մտնի, նա մնալու է անտուն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Այո, Նիկոլ Փաշինյանը փորձում է մնալ, գուցե ընդդիմությունը, նաեւ մենք ինչ-որ մի բան սխալ արեցինք: Ես կարծում եմ, եթե հրաժարական տա, բարձրանալու է իր կենդանի մնալու գինը: Ե՛վ Նիկոլ Փաշինյանին, եւ՛ Արմեն Սարգսյանին, որ առնչություն ունեն դավաճանության հետ, ինքս կգնամ կպաշտպանեմ, որ լինի կարգին դատ ու դատաստան»,- հայտարարեց Բագրատյանը:

Նա նշեց, որ մենք պետք է կարողանանք մեզ դրսեւորել որպես քաղաքակիրթ երկիր, բայց նա վախենում է կենդանի չմնալ: «Ես, անպայման, կպաշտպանեմ նրան կրծքով, որ նա դատարանում դատվի, այդ դատը պետք է տեւի տարիներ, հայ ժողովուրդը պետք է տեսնի սա, սա պետք է դաս լինի: Հիմա սա դաս չի կարող լինել, որովհետեւ ընկալվում է որպես մի անհաջող գործողություն, կոմպլեքս են ստեղծում հայ ժողովրդի մոտ, որ մենք, մեր զինվորն ավելի թույլ էինք, դրա համար պարտվեցինք, իսկ դա այդպես չէ»,-ընդգծեց Բագրատյանը:
Այնուամենայնիվ, ՀՀ նախկին վարչապետը վստահեցրեց՝ օղակը սեղմվում է Նիկոլ Փաշինյանի շուրջ, հիմա նա չի կարող Երևանից ուրիշ տեղ գնալ, շուտով նա կհամոզվի, որ եթե ևս մեկ անգամ Երևանից այլ տեղ գնա, չի կարող այլևս Երևան վերադառնալ:

Անդրադառնալով դեպի Եռաբլուր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երթին՝ նա ասաց, որ փող էին տվել, մարդիկ էին հավաքվել գուցե 5, գուցե 10 հազար.

«Ինչի՞ էր գնում սրացման, ինչի՞ն էր պետք»։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ապացուցել, թե իրեն աջակցողներ կան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր