Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով    

22 դեկ 2020 16:07

Եթե օբյեկտիվ հիմքեր ունենան՝ Փաշինյանին կձերբակալեն.փաստաբաններ

Մի խումբ փաստաբաններ քիչ առաջ դուրս եկան գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպումից։ Մոտ 40 րոպե տեւած հանդիպման մանրամասները լրագրողներին ներկայացրեց «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի նախագահ Արթուր Ղազինյանը։

«Նրան հայտնեցինք մեր բոլոր մտահոգությունները՝ հարուցված քրեական գործերի շրջանակներում իրականացվող նախաքննության ծավալի համակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ լինելու փաստով։ Ներկայացրեցինք արդեն իսկ տված հաղորդումների ճակատագիրը, արդեն իսկ հարուցված քրեական գործերով գործողությունների ընթացքը, ինչպես նաեւ այսօր է ներկայացված հաղորդման մասին։ Ունեցանք քննարկում որոշ դրվագների մասով, իհարկե, այն չափով, որով հնարավորություն կար։ Հարց հնչեց դատախազին, որ եթե Դուք ունենաք օբյեկտիվ հիմքեր, ունենանք հաստատված մեղք, հիմնավոր կասկած, ապա Դուք կգնաք արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձերբակալությանը, պատասխանը դրական էր՝այո»,- ասաց նա։
Արթուր Ղազինյանը նշեց, որ հիմա իրավաբանների, պրոֆեսիոնալ նախկին դատախազների, քննիչների, մասնագետների խնդիրն է գործընթացում հիմնավորել, որ ՀՀ-ում տեղի է ունեցել պատմական մասշտաբի աննախադեպ պետական դավաճանություն։

«Պետական դավաճանության հիմքերը ներկայացված են, դատախազը մեր երաշխավորեց, որ հարուցված բոլոր քրեական գործերով համակողմանի եւ օբյեկտիվ նախաքննություն է ընթանալու։ Ասվեց, որ կձեռնարկվեն բոլոր միջոցառումները, որեւէ հարց անպատասպան չի մնալու․․․ Նաեւ իր առջեւ  դրվեց մի այսպիսի խնդիր, որ Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը, Հայաստանի ներիքն եւ արտաքին անվտանգության օրեցօր խորացող սպառնալիքներն ունենան մեկ լուծում՝ իրավական։ Իրավաբաններս ակնկալում ենք այդ ճգնաժամի իրավական հանգուցալուծում։ Մենք այս պահին կսպասենք  դատախազության գործողություններին»,- հավելեց Ղազինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր