Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

29 դեկ 2020 13:16

Ռուսաստանի հետ բարձր մակարդակով աշխատանքներ ենք արել.Եղբայր Ադրբեջանի սահմանների անվտանգությունը պետք է լինի միջազգային իրավունքի շրջանակներում

ԹՀ ԱԳ նախարար Մ․ Չավուշօղլուն դեկտեմբերի 28-ին Կոսովոյի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է ՌԴ կատարելիք այցին և քննարկվելիք հարցերին։
Նա հայտնել է, որ Սոչի է մեկնում մասնակցելու «Համատեղ ռազավարական պլանավորման խմբի» 8-րդ ժողովին։ Չավուշօղլուն նշել է, որ ժողովի ընթացքում քննարկելու են հաջորդիվ կայանալիք «Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստ» նախապատրաստական հարցերը, ուսումնասիրելու են պայմանագրերի նախագիծեր, որոնք հնարավոր է ստորագրվեն, և քննարկելու են ավելի վաղ ստորագրված պայմանագրերի կիրառման վերաբերյալ հարցեր։

Չավուշօղլուն հայտնել է, որ երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև ստորագրվելու է 2 տարվա խորհրդատվությունների պլանը, ինչպես նաև քննարկելու են երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները։ Տարածաշրջանում հակամարտությունների, այդ թվում ԼՂ խնդրի վերաբերյալ Չավուշօղլուն հետևյալ շեշտադրումներն է արել․

«Ռուսաստանի հետ մի շարք ոլորտներում համագործակցում ենք։ Տարածաշրջանային հարցերում տարբեր կողմերում լինելով հանդրեձ Ռուսաստանի հետ համագործակցում ենք։ Սիրիայում տարբեր կողմերում ենք, սակայն Աստանայի ձևաչափով սկսեցինք համագործակցել, և այսօր Սիրիայի հարցով համագործակցությունը շարունակվում է սահմանադրական կոմիտեի ժողովների միջոցով։ Մի կողմից աշխատանքներ են տարվում հողի վրա խաղաղությունը պահպանելու համար, մյուս կողմից աշխատում ենք քաղաքական գործընթացի, փախստականների վերադարձի և նմանատիպ այլ հարցերի շուրջ։ Լիբիայում նույնպես տարբեր կողմերին ենք, սակայն այնտեղ մնայուն հրադադար ապահովելու համար Ռուսաստանի հետ բարձր մակարդակով աշխատանքներ ենք արել։ Այս հարցերը նույնպես քննարկելու ենք։ Բացի այդ քննարկելու ենք Ղարաբաղի հարցը, Ադրբեջան-Հայաստան հարցը։ Ռուսաստանի հետ փոխըմբռնման հուշագիր ենք ստորագրել հրադադարի ռեժիմը վերահսկող համատեղ կենտրոն հիմնելու համար։ Հիմա այդ կենտրոնի տեղի և աշխատանքների վերաբերյալ հարցերը քննարկում ենք հյուընկալող կողմի՝ Ադրբեջանի հետ։ Քննարկելու ենք (Ռուսաստանի) այս կենտրոնի պարտականությունների և հետագա աշխատանքների վերաբերյալ հարցեր։ Եղբայր Ադրբեջանի սահմանների անվտանգությունը պետք է լինի միջազգային իրավունքի շրջանակներում։ Այս հարցում էլ քննարկելու ենք ապագային միտված քայլերը»:
regionmonitor.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր