Փետրվարի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Վանաձորում բшխվել են «Skoda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կա վիրшվոր       Ես չեմ ճանաչում որևէ այլ երկիր, որի կառավարությունն այդքան քրտնաջան աշխատի սեփական մշակույթը, պատմությունն ու հավատքը տապալելու ուղղությամբ    

03 հուն 2021 13:19

Տեսանյութ.Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ավելի քան 400 հա տարածք են ականազերծել

ՌԴ ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղի ավելի քան 400 հեկտար տարածքում հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 16 հազար պայթուցիկ առարկա։ Հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 400 հա տարածք, շուրջ 151 կիլոմետր ճանապարհ, 617 շենք, ներառյալ 22 սոցիալական նշանակության օբյեկտ: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 16 հազար պայթուցիկ առարկա», – ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից «Ուրան -6» ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքներում և եղանակային վատ պայմաններում: Հայտնաբերված իրերն ու չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում է հատուկ սարքավորումներով հագեցած պոլիգոնում, իսկ նրանք, որոնք չեն կարող տարհանվել, ոչնչացվում են տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները պահպանելով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր