Թուրքիան խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական, ընտրական գործերին, ապագա իշխանության ձևավորմանը          Հունվարի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Դավիթ Բեկ փողոցում «Foton» բեռնատարը բшխվել է կայանված «Ford Transit»-ին, «Hongqi»-ին և «Nissan Tiida»-ին, վերջինն էլ «Infiniti»-ին    

04 հուն 2021 11:57

Վայոց Ձորում բախվել են ՀՀ ՊՆ N զորամասի ծառայության պետի Mercedes-ն ու պայմանագրային զինծառայողի Opel-ը, կա 5 վիրավոր

Երեկ, հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Հովհաննես Սարգսյանի վարած Mercedes մակնիշի և Արմավիր քաղաքի բնակիչ 45-ամյա Ավագ Բարսեղյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Հ․ Սարգսյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչ 55-ամյա Նունե Ավետիսյանը, Կապանի բնակիչ 23-ամյա Սիրանույշ Գյումշուդյանը, Opel-ի վարորդ Ա․ Բարսեղյանն ու նրա ուղևոր՝ 17-ամյա Նարեկ Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ը։


Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդներից Հ․ Սարգսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես ծառայության պետ, իսկ Ա․ Բարսեղյանը ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր