Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից          Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, հիմնական ապացույցների ոչնչացում, անպատժելիություն․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

04 հուն 2021 13:26

Տեսանյութ.Մեր ներքևի թաղն արդեն ադրբեջանական հող է, եթե հանկարծ անասուն էլ անցնի, հետևից գնալ չկա. Շուռնուխի գյուղապետ

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է գյուղացիների հետ հանդիպումը։


Նա համայնքի բնակիչներին հայտնում է, որ վաղվանից փողոց անցնելը դառնում է պրոբլեմ, եթե հանկարծ գյուղի անասունն էլ անցնի հակառակորդին հանձնված տարածք, ապա հետևից գնալ չի կարելի։


Հիշեցնենք, որ Շուռնուխ համայնքի 12 տներ մնացել են ադրբեջանական վերահսկողության տակ, թշնամին շուռնուխցիներին մինչև հունվարի հինգը ժամանակ է տվել, որպեսզի ազատեն տները։


«Էսօր այստեղ պատասխանատուն կապիտան Արամ Օհանյանն է։ Ինչ լինի արդեն իրենց միջոցով ենք անելու։ Թուրք գեներալն իր բերանով մեր սահմանապահներին ասել է՝ մի բան արեք, որ երկրորդ անգամ անասուն չմտնի մեր տարածք։ Այսինքն՝ մեր ներքևի թաղն արդեն ադրբեջանական հող է»,- ներկայացրեց Հակոբ Արշակյանը։


Կապիտան Արամ Օհանյանն էլ ասաց, որ եթե խնդրահարույց հարցեր լինեն, ապա պետք է դիմել համայնքի ղեկավարին. վերջինս էլ կապի մեջ կլինի իրենց ու ռուս սահմանապահների հետ։


Գյուղացիները հետաքրքրվեցին, թե Գորիս-Կապան կապը ո՞նց է պահվելու։


Ի պատասխան կապիտանը նշեց, որ ճանապարհը վերահսկելու են և՛ իրենք և՛ ռուս սահմանապահները։


«Ճանապարհի հետ կապված խնդիր չի լինի»,-ասաց նա։


Ավելին՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր