Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

06 հուն 2021 10:09

Կա՞ն նոր մահացու հիվանդությունների համաճարակի առաջացման կամ դրանից լրջորեն վախենալու հիմքեր

Այսօրվա դրությամբ նոր մահացու հիվանդությունների համաճարակի առաջացման կամ դրանից լրջորեն վախենալու հիմքեր չկան։ Նման կարծիք է հայտնել կենսաբանական գիտությունների դոկտոր, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսեյ Ագրանովսկին։
Նա մեկնաբանել է այն տեղեկությունները, թե Կոնգոյում հայտնաբերվել են նոր՝ «X հիվանդության» տարածման նշաններ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այնուամենայնիվ, գիտնականը կարծում է, որ անգամ առանձին դեպքերը պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն:

Ինչ վերաբերում է կենդանուց փոխանցվող նոր վարակների առաջացմանը, Ագրանովսկին նշել է, որ դրանք առավել հաճախ տարածվում են ոչ այնպես, ինչպես գրիպը կամ կորոնավիրուսը, քանի որ դրանց համար որպես «ռեզերվուար» (պահեստարան) ծառայում են կենդանիները:

«Չկա, չէ՞, կատաղության կամ ժանտախտի համաճարակ, որովհետև դրանք «կրում են» աղվեսները, արջամկները և այլ կրծողներ։ Դա սահմանափակում է հիվանդությունը», - ասել է մասնագետը։
Ավելի վաղ պրոֆեսոր Ժան-Ժակ Մուեմբե-Տամֆումը, որը 1976 թվականին օգնել է հայտնաբերել Էբոլա վիրուսը, նախազգուշացրել էր նոր մահացու վտանգավոր հիվանդությունների առաջացման մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր