Ապարան-Շենավան-Հարթավան խաչմերուկում. բախվել են «Nissan Sentra»-ն ու «Opel»-ը          ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 10-ի համար    

12 մար 2018 16:35

Մարդկությանը նոր գլոբալ համաճարակ է սպառնում. ԱՀԿ

Մարդկությանը նոր գլոբալ համաճարակ է սպառնում. ԱՀԿԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է նոր գլոբալ համաճարակի մեծ հավանականության մասին: Այդ մասին հայտնել է Science Alert-ը:

Ներկայում գիտնականները հետազոտում են առավել տարածված ախտածինները, որոնք կարող են հիվանդությունների բռնկման հանգեցնել: Նրանց տվյալներով՝ դրանք կարող են լինել ինչպես մարդկությանը հայտնի հիվանդություններ, օրինակ, վիրուսային հեմոռագիկ տենդերը (Էբոլա, Լասսա եւ այլ տենդեր), այնպես էլ առայժմ չնույնականացված վարակ:

Այսպես կոչված «Իքս հիվադնության» ի հայտ գալու աղբյուրները բավական շատ են. դրանք թե՛ մշտապես մուտացիայի ենթարկվող վարակներն են, ինչպես Զիկա վրուսը, թե՛ զոոնոզային վարակները, որոնք մարդուն են փոխանցվում կենդանիներից: Սպառնալիք են ներկայացնում նաեւ արհեսատականորեն ստեղծված վիրուսները՝ կենսաբանական զենքը, որոնք կարող են գողանալ լաբորատորիաներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր