«Օրենքով գողի» են ձերբակալել. «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿ–ներում «զոն նայողներ» են եղել          Տեսանյութ.Իշխանության սխալը .Սահմանների ճշգրտման հարցը չի կարելի թողնել զինվորականներին, դա հղի է անկանխատեսելի հետևանքներով       Սյունիքի դեպքերով դատարանների գնահատականների մեծ մասի հետ համաձայն չենք    

12 հուն 2021 16:37

Չէր կարողանում նայել Ալիևի դեմքին.կապիտուլացված կողմը չի կարող բանակցել, քո դեմը թուղթ են դնում, ստորագրում ես

«Կրկնեմ, թեկուզ ինչ-որ բանի հասնելու համար Փաշինյանի հնարավորությունը փոքր էր, հայտարարությանը հակադարձելու նրա հնարավորությունը սահմանփակված էր»,-«Փաշինյան-Պուտին-Ալիև առաջին հանդիպումը 44-օրյա պատերազմից հետո» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Քննարկման մասնակից քաղաքական մեկնաբան Թաթուլ Հակոբյանը, անդրադառնալով տնտեսական ապաշրջափակման վերաբերյալ հայտարարության ստորագրմանն ու Բաքվում հայ գերիների վերադարձի խնդիրը չլուծելուն, հիշեց 100 տարի առաջ Ալեքսանդրապոլում  տեղի ունեցած դեպքերը, որից «դասեր չքաղեցինք»։


«Գալով հարցին, թե ինչու այդպես ստացվեց Մոսկվայում, ասեմ՝ մի պարզ պատճառով. Երբ դու կապիտուլյացիա ես ստորագրում, դու այլևս չես բանակցում։


Ո՞վ է տեսել աշխարհում կապիտուլացված կողմը բանակցի։ Քո դեմը թուղթ են դնում, լավագույն դեպքւոմ կարող ես ջղաձգումներ թույլ տալ, բայց ստորագրում ես։


Այս ողբերգական իրավիճակն է, որում հայտնվել է հայ ժողովուրդը իր ընտրած առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,-ասաց Թաթուլ Հակոբյանը։


Նրա խոսքով, գերիների վերադարձի վերաբերյալ չստացվեց հաջողության հասնել, քանի որ Ալիևը ցանկանում է ստանալ ամեն ինչ։


«Սա զրո վերջնարդյունքով խաղ է, որին ծանոթ ենք 94-ին, երբ խաղն ավարտվեց մեր հաղթանակով։ Սա է իրականությունը։ Իրավիճակից դուրս գալու համար քայլեր կային անելու, բայց պետք էր ցանկանալ դա անել, առաջինը, պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա, ձևավորվի նոր իշխանություն, բանակցողներ, փորձ արվի Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ որոշակի համաձայնությունների հասնել առաջիկա տասը տարիների համար»,-ասաց Հակոբյանը։


Նա ընդգծեց, Հայաստանի մեջքը ջարդվել է, պետք է այստեղ կարողանանք լավ աշխատել ու խաղաղությունը օգտագործել, զրո վերջնարդյունքով խաղը փոխել։


«Պետք է փոխել այդ խաղը, եթե միջնորդ պետությունն ու Ադրբեջանը շարունակեն իրենց պահել այնպես, ինչպես իրեն պահում էր տավուշյան արկածախնդրությունից հետո Նիկոլ Փաշինյանը՝ ստորացնելով Իլհամ Ալիևին, որի դեմքին երեկ չէր կարողանում նայել»,-նկատեց Թաթուլ Հակոբյանը։




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր