Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

16 հուն 2021 13:55

Որևէ փաթեթավորում չի պարունակում ադրբեջաներեն տեքստ.տվյալ մակնշմամբ ապրանքատեսակը ՀՀ չի ներմուծվել

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն հատարարություն է տարածել, որում ասվում է.


«Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն (ԿԿՀԲՔԱ) Կոկա-Կոլա ընկերության պաշտոնական շշալցնող գործընկերն է Հայաստանում, որն արտադրում կամ ներմուծում և իրացնում է Կոկա-Կոլա Ընկերության ապրանքային նշաններով ոչ ալկոհոլային ըմպելիքներ։


Մեր ընկերության կողմից հայաստանյան շուկայում իրացման նպատակով արտադրվող կամ ներմուծվող ցանկացած ապրանքատեսակի փաթեթավորումը անցնում է վերանայման տարբեր փուլեր և խիստ համապատասխանում է ՀՀ և ԵԱՏՄ կիրառելի կարգավորումներին, փաթեթավորման վրա առկա են տվյալ կարգավորումներով պահանջվող լեզուներով սահմանված տեքստեր՝ հայերեն/ռուսերեն, որևէ փաթեթավորում չի պարունակում ադրբեջաներեն տեքստ, արտադրանքը համապատասխանում է որակի և անվտանգության միջազգային և տեղական պահանջներին։                                                 Տեղեկացնում ենք, որ տվյալ մակնշմամբ ապրանքատեսակը ՀՀ չի ներմուծվել, ինչպես նաև այն ՀՀ-ում իրացման համար արտոնված չէ ոչ ԿԿՀԲՔԱ-ի, ոչ Կոկա-Կոլա Ընկերության կողմից»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր