Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

18 հուն 2021 11:28

«Մեկ սիրտ, մեկ դաստակ, մեկ բռունցք»՝այս սկզբունքով Թուրքիան և Ադրբեջանը Կարսում «Ձմեռ-2021» լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնելու

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի առանձին համազորային բանակի զինծառայողները ժամանել են Կարս՝ մասնակցելու ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններին. հայտնում է Interfax–ի ադրբեջանական ծառայությունը։


«Կարսում փետրվարի 1-12-ն ընկած ժամանակահատվածում մենք «Ձմեռ-2021» համատեղ զորավարժություններ կանցկացնենք Ադրբեջանի հետ: Ադրբեջանցի զինծառայողներն արդեն ժամանել են Կարս: Մենք շարունակելու ենք աշխատել որպես «մեկ սիրտ, մեկ դաստակ, մեկ բռունցք»՝  «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Ավելի վաղ թուրքական Haberturk պարբերականը հաղորդել էր, որ ադրբեջանա-թուրքական զորավարժություններում ներգրավվելու են տանկային ստորաբաժանումներ, հրետանային մարտկոցներ, դիպուկահարների ջոկատներ, հատուկ նշանակության ջոկատի հրամանատարական կազմ, հատուկ նշանակության ջոկատներ և ուղղաթիռներ:


«Զորավարժությունների նպատակն է ապահովել համագործակցությունը և համատեղ գործողություններ իրականացնելիս համակարգումը, փորձարկել մարտական զենքի և տրանսպորտային միջոցների գործունակությունը, որոնք սպառազինությունում են, պահեստում կամ պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների կողմից նոր մշակված»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բացի այդ՝ զորավարժությունների այլ առաջադրանքներ ներառում են զորքերի մարտական կարողությունների փորձարկումը, ներառյալ՝ խոր ձյան և սաստիկ ցրտի ժամանակ հրաձգությունը, ձմռան պայմաններում մարզումների կատարելագործումը, դաշտում տեղակայման, մատակարարման, տեխնիկական, ինչպես նաև հրամանատարական համակարգերի գործունեության ապահովումը:


Զորավարժությունների ընթացքում կմշակվեն նաև գրոհներ, օդային հարձակման գործողություններ, օդային փոխադրումներ և նյութատեխնիկական աջակցություն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր