Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

18 հուն 2021 16:58

Ժողովուրդ, 2-րդ փուլն է , ինքնաոչնչացման պրոցես է սկսել.Այսօր մեր ամբողջ իշխանությունը լցված է օտարերկրյա գործակալներով

«Հայաստանի ԱԱԾ հետ համագործակցելը վատ բան չէ, եթե այն ազնիվ է և օգուտ է բերում իր պետությանն արտաքին անվտանգության հարցերի շուրջ, բայց նայած թե դա ովքեր են անում և ոնց»,- ասուլիսում ասաց ԲՀԿ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:

«ԱԱԾ-ն այն կառույցն է, որը պետության ողնաշարն է, պետք է իմանա ամեն ինչ: Ապշած եմ՝ դավաճանությունների շարք ենք տեսել պատերազմի ընթացքում, դրանից առաջ, հետո, ապացուցված են, հերթով բացահայտվում են օտարերկրյա գործակալների անուններն ու ցանկը:  Այսքան ասվում է, խոսվում է, մի ամբողջ ժողովուրդ դուրս է եկել փողոց ու դավաճան է ասում, հրաժարական է պահանջում: Ի՞նչ է, դավաճանը դարձել է բառ, որին կարելի է դիմանա՞լ:

Դավաճանը ամենավերջին ստորացուցիչ մեղադրանքն է մարդուն, որից հետո մարդն իրավունք չունի ապրի: Ամբողջ ազգն ասում է՝ Փաշինյանը դավաճան է, սրանք դավաճան են, կամաց- կամաց հրապարակվում են նյութեր»,- ասաց նախկին պատգամավորը:

Ա. Ախոյանի խոսքով, այսօր մեր ամբողջ իշխանությունը լցված է օտարերկրյա գործակալներով, այնպիսի մարդկանցով, որոնք սպասարկում են նաև թշնամական պետությունների շահերը. «Ինձ համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն այլևս գոյություն չունի, գոյություն ունի քեմալիստական պայմանագիր կուսակցություն»:

Այնուհետև նա հարցերով դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Մինչև ե՞րբ ես այս կեղտոտ լվացքը փռելու աշխարհի առջև, մինչև ե՞րբ ես քո աթոռից կառչած մնալու մոլուցքով տառապելու, մեր ազգը որակազրկելու ու արժեզրկելու:

Ինչքա՞ն պետք է նվաստացնեն, որտե՞ղ է այդ նշաձողը, որ ասես՝ սա էլ անեմ,  նոր կգնամ»:

«Պատերազմը եղավ, ունենք այն, ինչ ունենք: Ժողովուրդ, երկրորդ փուլն է սկսվել: Երկրում այսօր ինքնաոչնչացման պրոցես է սկսել, ոչնչացնում ենք բոլորս մեկս մեկին, ամեն ինչ ուղղակի ավիրում ենք:

Շատ մեծ վտանգ է  մեզ սպառնում, մարտահրավերներ կան: Այս իրավիճակում, այս հոգեբանությամբ ո՞նց ենք դիմակայելու»,- ասաց Ա. Ախոյանը: 

Ըստ նրա, ինքնասիրություն ունեցող մարդը վաղուց պետք է հրաժարական տար:
«Ամբողջ պետությունը փաստի առաջ է կանգնած, նրա ղեկավարն այսօր կառչած է աթոռից: Հասկանում եմ, դեռ դավաճանական գործողություններ ունի անելու, իսկ նրա տերերը չեն թողում, որ հեռանա: Ամեն օր նոր փաստաթղթեր են ի հայտ գալու: Այս ամենը պատիվ չի բերում մեր երկրին,  իշխանությունները խայտառակում են մեր պետությունը:

Նիկոլ, ես քո փոխարեն ամաչում եմ: Գնա Նիկոլ, էս ժողովուրդը պրծնի քեզանից ու քո տնից»,- ասաց Ա. Ախոյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր