Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ       Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով    

20 հուն 2021 15:44

Ազերիները լեհ քաղաքական գործչին առաջարկել են 50,000 ԱՄՆ դոլար՝ Ալիևի ռազմական հանցագործությունները ապացուցող գիրք չհրապարակելու համար

 Ադրբեջանից լեհ քաղաքական գործչին առաջարկել են 50,000 ԱՄՆ դոլար՝ Ալիևի ռազմական հանցագործությունները քողարկելու համար
Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը հայտարարել է, որ Ադրբեջանն իրեն առաջարկել է 50,000 ԱՄՆ դոլար՝ Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գիրք չհրապարակելու համար։


Այս աղմկահարույց հայտարարությունը Բուչեկը արել է իր ֆեյսբուքյան էջում: Նա նաև տեղադրել է սքրինշոթ, որն ապացուցում է կաշառքի փորձը:


«Նախագահ Ալիևը հավանաբար լսել է իմ հրապարակման մասին: Ես առաջարկ ստացա`չհրապարակել Ադրբեջանի՝ Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները 50 000 ԱՄՆ դոլարի դիմաց: Իմ պատասխանը Բաքվին. ԱԶԱՏԵԼ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ», – հայտարարել է լեհ գործիչը։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Բուչեկը ավարտել է իր Ալիևին Հաագայում դատելու համար սկսված ստորագրահավաքը, որը հավաքել էր 100 հազարից ավել ստորագրություն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր