Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցում տներ են այրվում          Եթե կա մեկը, ով Ծաղկազարդի օրը թույլ է տալիս 18 տարեկան երիտասարդի hարվածեն, ինքը ոչ հայ է, ոչ էլ քրիստոնյա       Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել    

25 հուն 2021 17:25

Իրանը բանակցություններ կվարի ԼՂ վերակառուցման և տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված համագործակցության հարցերի շուրջ

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Կովկասի իր շրջագայությունը սկսել է Ադրբեջան այցով: Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը, նշելով՝ Բաքվում լրագրողների հետ զրույցում Զարիֆը մանրամասնել է, որ բանակցությունների օրակարգում տարածաշրջանային համագործակցությունն է:

«Տարածաշրջանային համագործակցության շուրջ խորհրդակցություններ անցկացնելը երկրների հետ, որոնք բարեկամական և սերտ երկկողմ հարաբերություններ ունեն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, այս ուղևորության կարևորագույն նպատակներից է», – ասել է պաշտոնյան՝ մատնանշելով, որ պատրաստվում է այցելել նաև Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Թուրքիա:

Արտգործնախարարը բացատրել է նաև, որ ինքն Ադրբեջանի պաշտոնյաների հետ բանակցություններ կվարի Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի վերակառուցման և տարածաշրջանում կայունությունը պահպանելուն ուղղված համագործակցության հարցերի շուրջ:

Միևնույն ժամանակ կքննարկվի նաև Հարավ-Հյուսիս և Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքների կառուցման ավարտը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր